Վինիպեգի Միջազգային Օդանավակայան
Countries / Canada / Օդանավակայան / Վինիպեգի Միջազգային Օդանավակայան

Վինիպեգ Ջեյմս Արմսթրոնգ Ռիչարդսոնի անվան միջազգային օդանավակայանը, որն առավել հայտնի է որպես Վինիպեգի միջազգային օդանավակայան անվանումով (IATA: YWG), տեղակայված է Մանիտոբա նահանգի վարչական կենտրոն Վինիպեգում։ Այն կարեւոր օդային հանգույցի դեր է խաղում մեծ աշխարհագրական տարածքի համար, որն ընդգրկում է հարեւան Հյուսիսարեւմտյան Օնտարիոյի եւ Նունավուտի տարածաշրջանները: Վինիպեգի Օդանավակայանի կառավարող մարմինը մաս է կազմում Կանադայի Տրանսպորտի ազգային օդանավակայանների համակարգին: Վինիպեգում առկա է նաեւ Միացյալ Նահանգների սահմանային անցագրային ծառայություն։

Ամենօրյա ռեժիմով Վինիպեգ միջազգային օդանավակայանից ուղիղ չվերթներ են իրականացվում Կանադայի տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ ԱՄՆ, Մեքսիկա եւ Կարիբյան ավազան: Օդանավակայանը նաեւ սպասարկում է տարատեսակ չվերթներ դեպի Հյուսիսային Մանիտոբայի, Հյուսիսարեւմտյան Օնտարիոյի եւ Նունավուտի տարբեր համայնքներ:

Վինիպեգի միջազգային օդանավակայանը Calm Air-ի, Perimeter Airlines-ի եւ Cargojet ավիաընկերությունների կենտրոնն է, ինչպես նաեւ այն գլխավոր հանգույցի դեր է կատարում WestJet-ի եւ Flair Airlines-ի համար: 

Վինիպեգի միջազգային օդանավակայանը բաղկացած է 2 տերմինալներից` Գլխավոր եւ «Perimeter» տերմինալներից:

Գլխավոր տերմինալ. Վինիպեգի գլխավոր տերմինալ նախագծվել է Վինիպեգ քաղաքի յուրահատուկ լանդշաֆտի եւ Մանիտոբայի հսկայական պրերիաներին եւ երկնքին համահունչ: Այն Կանադայի օդանավակայանների առաջին տերմինալն էր, որը LEED-ի հավաստագիր ստացավ իր էկոլոգիապես մաքուր հայեցակարգի, նախագծման, կառուցման եւ շահագործման համար: Ներկայիս գլխավոր տերմինալի շենքը ունի բազմամակարդակ մուտքեր եւ չորս մակարդակով ավելի քան 1559 կրպակներ ներառող այգի:

Էյր Կանադան շահագործում է «Maple Leaf» լաունջը, որը գտնվում է ներքին/միջազգային մեկնումների տարածքում, իսկ վճարովի սրահը, որը շահագործվում է «Plaza Premium» լաունջի կողմից, նույնպես գտնվում է ներքին/միջազգային մեկնումների տարածքում: Անվճար Wi-Fi-ը հասանելի է գլխավոր տերմինալի ողջ շենքում:

«Perimeter» տերմինալ. այս տերմինալի շենքը գտնվում է գլխավոր տերմինալի շենքից 1,6 մղոն հարավ: Perimeter Aviation-ը տարածաշրջանային ավիաընկերություն է, որը Վինիպեգ միջազգային օդանավակայանում շահագործում է իր սեփական փոքր, բացառիկ տերմինալի շենքը՝ դրանով իսկ հեշտացնելով իր ուղեւորների՝ բեռների եւ չարտերային ծառայությունները: Հիմնական տերմինալի շենքը Perimeter Aviation-ի կողմից չի օգտագործում: Հյուսիսային Մանիտոբայի եւ Հյուսիսարեւմտյան Օնտարիոյի փոքր համայնքներում ավիաընկերությունը շահագործում է փոքր պտուտակավոր ինքնաթիռներ, որոնց հետ օդանավակայանի կանոնավոր տերմինալային ծառայությունները ավելորդ են եւ հաճախ կարող են խոչնդոտ հանդիսանալ առօրյա գործունեության համար:

«Winnipeg Transit»-ը շահագործում է երկու ավտոբուսային երթուղիներ, որոնք սպասարկում են օդանավակայանը: «Brandon Air Shuttle»-ն ապահովում է մաքոքային տրանսպորտ Վինիպեգ միջազգային օդանավակայանի եւ Մանիտոբայի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Բրանդոնի միջեւ:

Վինիպեգի միջազգային օդանավակայանը Skytrax-ի կողմից հավաստագրվել է որպես 4 աստղանի տարածաշրջանային օդանավակայան՝ իր հարմարավետության, մաքրության, գնումների, սննդի եւ խմիչքների, տարատեսակ հարմարությունների, անձնակազմի սպասարկման, անվտանգության եւ ներգաղթի համար: