Վանկուվերի Միջազգային Օդանավակայան
Countries / Canada / Օդանավակայան / Վանկուվերի Միջազգային Օդանավակայան

Վանկուվերի միջազգային օդանավակայանը (այսուհետ՝ YVR) գտնվում է Բրիտանական Կոլումբիայի Ռիչմոնդի ծովային կղզում, որը սպասարկում է Վանկուվեր քաղաքը եւ հարակից շրջանները: Օդանավակայանը գտնվում է Վանկուվերի կենտրոնից 7,5 մղոն հեռավորության վրա եւ այն Կանադայի երկրորդ ամենաբանուկ օդանավակայանն է իր ուղեւորափոխադրումներով՝ Տորոնտո Փիրսոն միջազգային օդանավակայանից հետո: Որպես միջխաղաղօվկիանոսյան օդային հանգույց՝ օդանավակայանն ունի ավելի շատ ուղիղ չվերթներ դեպի Չինաստան, քան Հյուսիսային Ամերիկայի կամ Եվրոպայի ցանկացած այլ օդանավակայան:

Էյր Կանադայի եւ WestJet-ի կենտրոնական կայանները գտնվում են Վանկուվերի միջազգային օդանավակայանում: YVR-ն Կանադայի 8 օդանավակայաններից մեկն է, որտեղ առկա են  Միացյալ Նահանգների սահմանային հսկողության օբյեկտներ: Միջազգային թռիչքային դարպասները կարող են ընդունել չվերթներ ինչպես այլ երկրներից, այնպես էլ Միացյալ Նահանգներից. ոււղեւորները դեպի Կանադայի սահմանային ծառայության զննման տարածք ուղղորդվում են սահմանված հատուկ անցուղիներով: Այս օդանավակայանը նաեւ սակավաթիվ խոշոր միջազգային օդանավակայաններից մեկն է, որն ունի հատուկ տերմինալ հիդրոինքնաթիռների համար (խոսքը վերաբերում է ջրի վրա վերելք-վայրէջք կատարող ինքնաթիռներին):

 YVR-ն ուղորդվում է «ավելի կանաչ եւ ճկուն ապագա» կարգախոսով եւ պարտավորվել է վերացնել իր գործունեության արդյունքում ի հայտ եկած արտանետումները՝ զրոյացնելով դրանք մինչ 2030 թվականը: Օդանավակայանի թիմը մշտապես հանդես է գալիս նորարարական լուծումներով՝ ճանապարհորդներին օդանավակայանի կողմից առաջարկվող հարմարությունների բարելավման, սահմանային անցակետերոմ սպսաժամերի հնարավորինս կրճատման, ուղեբեռների համար նախատեսված հատուկ արագացված համակարգերի ներդրման, տերմինալներում անվճար WiFi հասանելության եւ այլ ուղղություններով:

Վանկուվերի միջազգային օդանավակայանն ունի երկու տերմինալ՝ գլխավոր տերմինալ եւ հարավային տերմինալ.

_ Գլխավոր տերմինալը սպասարկում է ներքին եւ միջազգային չվերթնեը: Տերմինալի ամբողջ տարածքում հասանելի է անվճար WiFi եւ ամենուրեք տեղադրված են անգլերեն, ֆրանսերեն եւ չինարեն եռալեզու ցուցանակներ։

_ Հարավային տերմինալը, որը օդանավակայանի ղեկավարության կողմից ավանակոչվել է «Հարավ օդանավակայան», սպասարկում է հիդրոինքնաթիռների չվերթները:

YVR-ն բազմիցս արժանացել է միջազգային մրցանակների՝ որպես լավագույն օդանավակայան։ Այն շահագործում է Վանկուվերի օդանավակայանի վարչությունը, որը շահույթ չհետապնդող կազմակերպություն է: Օդանավակայանի շահագործման մոդելն արժանի է ուշադրության: Այն YVR-ին բերել է համաշխարհային ճանաչման. օդանավակայանը 12 տարի անընդմեջ ճանաչվել է որպես Հյուսիսային Ամերիկայի լավագույն օդանավակայան: