Օտտավայի Միջազգային Օդանավակայան
Countries / Canada / Օդանավակայան / Օտտավայի Միջազգային Օդանավակայան

Օտտավայի Միջազգային Օդանավակայանը (IATA: YOW) կամ Օտտավայի Մակդոնալդ-Կարտիե Միջազգային Օդանավակայանը գտնվում է Ռիվերսայդի հարավում, Օտտավայի կենտրոնից 6.3 մղոն հարավ: Այն Օտտավայի, Մոնրեալի եւ Տորոնտոյի միջեւ տեղակայված Կանադայի ամենաբանուկ օդային միջանցքն է, որը սովորաբար կոչվում է «Արևեւլյան եռանկյունի»: Օդանավակայանը նաեւ կարեւոր օդային դարպասի դեր է խաղում դեպի արեւելյան Արկտիկա` թռիչքներ իրականացնելով դեպի Իկալուի քաղաք:

 Օտտավայի միջազգային օդանավակայանը կանադական Canadian North եւ Porter ավիաուղիների համար կարեւոր հանգույցի դեր է կատարում:

Nav Canada-ն (մասնավոր, շահույթ չհետապնդող կորպորացիա է, որը տնօրինում եւ շահագործում է Կանադայի քաղաքացիական օդային նավիգացիոն համակարգը (ANS)), որը YOW-ին դասակարգել է որպես մուտքի օդանավակայան, իսկ Կանադայի սահմանային ծառայությունների գործակալությունը համալրել է այն: YOW-ը Կանադայի ութ օդանավակայաններից մեկն է, որն ունի Միացյալ Նահանգների անցագրային ծառայությունների հարմարություններ: Օդանավակայանը նախկինում ռազմական բազա էր, որը հայտնի էր որպես CFB Ottawa South/CFB Uplands եւ մինչ օրս այնտեղ է գտնվում Կանադայի թագավորական օդուժի (RCAF) 412 տրանսպորտային ջոկատը, որն օդային տրանսպորտ է ապահովում կանադացի եւ օտարերկրյա պետական ​​պաշտոնյաների համար:

2000-ականներին Օտտավայի օդանավակայանի վարչությունը հայտարարեց երկրորդ, հարակից տերմինալի կառուցման ծրագրերի մասին՝ երթեւեկության ավելացման պահանջները բավարարելու համար: Տերմինալը, որը նախագծվել է ճարտարապետ Ռիչարդ Բրիսբինի կողմից, ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ եւ բացվել 2003թ. հոկտեմբերին: Այս տերմինալի շենքն այժմ սպասարկում է ավիաընկերության ուղեւորափոխադրումների ամբողջությունը: 1960 թվականի տերմինալի մի հատվածը, որը միացված էր նոր տերմինալին փակ կամրջով, դեռ օգտագործվում էր օրվա պիկ ժամերին, երբ անհրաժեշտ էր լրացուցիչ դարպասի տարածք, եւ այն նաեւ կատարում էր ներքին տարածաշրջանային թռիչքների մեծ մասը: Տերմինալի կառուցման համար ֆինանսավորումը հավաքագրվել է տերմինալից դուրս գտնվող կայանատեղիներից՝ սկսած 1997 թվականի հունվարից, երբ սակագները բարձրացվեցին՝ տերմինալի նոր շենքի ծախսերը հոգալու համար:
Հին տերմինալը եւ աշտարակը, որը կառուցվել է 1960 թվականին, մոդեռնիստական ոճով էր եւ նախագծվել էր ճարտարապետներ Ջեյմս Ստրուտի եւ Ուիլյամ Գիլլենդի եւ Transport Canada-ի ճարտարապետ Վ.Ա. Ռամսեյի կողմից: Դրանք հիմնովին վերանորոգվեցին եւ արդիականացվեցին 1985–87թթ.-ին, ինչը ներառում էր անհատական ​​հեռուստացույցի էկրաններ պարունակող նստատեղերի հեռացում, որը ապահովում էր 15 րոպե VHF հեռուստաալիքներ 25 ցենտով, ինչպես նաեւ բաց առաստաղի ձեւավորում: Դրանք քանդվեցին 2008 թվականին՝ նոր տերմինալի II փուլի համար ճանապարհ բացելու համար:

Օտտավայի միջազգային օդանավակայանի տնօրենների խորհուրդը 2006 թվականի ապրիլի 4-ին հավանություն տվեց օդանավակայանի ուղեւորային տերմինալի հետագա ընդլայնմանը: Նոր տերմինալի ընդլայնումը փուլ առ փուլ կառուցվեց Brisbin Brook Benyon-ի եւ Architecture-ի կողմից: Երկրորդ փուլը՝ ընդլայնման ծրագրի հաջորդ փուլը, բացվեց 2008թ. մարտի 13-ին: Այս հավելումը պարունակում էր ավելի քան 7000 մ2 տարածք՝ ներառելով լրացուցիչ տասներկու դարպաս եւ յոթ թռիչքուղիներ:

Օտտավայի միջազգային օդանավակայանը ներկայումս եվրոպական կապեր ունի Փարիզ-Շառլ դը Գոլ եւ Լոնդոն-Հիթրոու հետ (սեզոնային): 

2019 թվականի սեպտեմբերին կանադական դրոշակակիր Էյր Կանադան հայտարարեց, որ փակելու է իր սեզոնային ամենօրյա երթուղին Օտտավայի եւ Ֆրանկֆուրտի միջեւ, որը Star Alliance-ի առանցքային հանգույցն է: Այնուամենայնիվ, Լուֆթհանզան հայտարարեց 2020 թվականի մայիսից շաբաթական հինգ անգամ թռիչքներ Ֆրանկֆուրտից Օտտավայի օդանավակայան սկսելու ծրագրի մասին: Համենայնդեպս, այս ծրագիրը չիրականացավ, երբ օդանավակայանը կորցրեց բոլոր անդրատլանտյան երթուղիները դեպի Եվրոպա՝ 2020 թվականի Քովիդ համաճարակի պատճառով:

2023 թվականի հունիսից ի վեր՝ Էյր Ֆրանսը սկսեց նոր շուրջտարյա երթուղի, որը կապում է Օտտավան իր գլխավոր հանգույցի՝ Փարիզ-Շառլ դը Գոլ օդանավակայանի հետ՝ շաբաթական հնգական չվերթներով: Թռիչքները սկզբում իրականացվում էին Էյրբաս Ա330-200 օդանավերով, հետո՝ Բոինգ 787-9 Դրիմլայներով, իսկ 2024 թվականի ապրիլից՝ Էյրբաս Ա350-900XWB ինքնաթիռներով: