Ցյուրիխի Օդանավակայան
Countries / Switzerland / Օդանավակայաններ / Ցյուրիխի Օդանավակայան

Օդային ճանապարհով Ցյուրիխին մոտենալուն պես աչքի է զարնում լիճը՝ իր ջրի մոխրագույն երանգով եւ հաճախ խաղաղ, եւ, ապա հանկարծ հայտնվում են թռիչքուղիները։ Հեռվում ամենուր լեռներ են։ Ցյուրիխի օդանավակայանը (ZRH) կառուցված է քաղաքից ութ կիլոմետր հյուսիս, բայց դու չես զգում հեռավորությունը։ Գնացքները տերմինալից մեկնում են մի քանի րոպեն մեկ և քսան րոպեում ձեզ տանում են քաղաքի կենտրոն։ Դու իջնում ես Ցյուրիխի գլխավոր կայարանում, շինության երկու սրածայր աշտարակները բարձրանում են քեզ վրա։

Եվրոպայում քիչ օդանավակայաններ են այսպես կորդինացված աշխատում։ Սովորաբար դուք մնում եք մեքենայի վարձույթի հերթում կամ ժամանակ եք վատնում ավտոբուսի տոմսի ձռքբերման համար։ Այստեղ երկաթուղու հետ ինտեգրացիան պարզապես աշխատում է։ Այստեղ երկաթուղային կապն աշխատում է անթերի։

Տերմինալը
Գլխավոր շենքն աչքի չի ընկնում շքեղությամբ։ Բարձր առաստաղներ, ապակե պատեր, հստակ ցուցանակներ։ Կան խանութներ և ռեստորաններ, բայց նրանք մի կողմ են, որտեղ պետք է։ Կան խանութներ ու ռեստորաններ, բայց դրանք տեղակայված են կողային հատվածներում՝ այնտեղ, որտեղ պետք է լինեն։ Տարածքն այնպես է նախագծված, որ մարդիկ անցնեն դրա միջով եւ կուտակումներ չլինեն։ Դա ակնհայտ է թվում, քանի դեռ մեկ ժամ չեք ծախսել Ֆրանկֆուրտի օդանավակայանում կողմնորոշվելու կամ Շառլ դը Գոլի օդանավակայանում ձեր ելքը (գեյթը) գտնելու վրա։

Ուղեցույցները հստակ են։ Ուղեբեռի ստացման գործընթացն արագ է ընթանում։ Եթե միջանկյալ չվերթ ունեք, ապա ինքնաթիռ նստելուց առաջ ժամանակ կունենաք սուրճ խմելու համար նախքան ինքնաթիռ նստելը։ Այստեղ միշտ մարդաշատ է, բայց քաոսային իրավիճակ չի ստեղծվում։ Տարածքը, անձնակազմը եւ ցուցանակները բավարար են, որպեսզի ամեն ինչ սահուն ընթանա։

Տեղաշարժը
Ժամանելիս անցնում եք անձնագրային և մաքսային ստուգումները՝ առանց երկարուձիգ սպասման։ Սահմանապահ ծառայության աշխատակիցներն պրոֆեսիոնալ են։ Անվտանգության ստուգման հերթեր լինում են, բայց դրանք պարբերական բնույթ չեն կրում։ Մեկնելիս գրանցման գործընթացը կազմակերպված է հավուր պատշաճի։ Անվտանգությունը թույլ է տալիս ձեզ անցնել առանց անվտանգության կետերին բնորոշ ճնշման: Ստիպված չեք լինում չվերթների միջև չորս ժամ սպասել՝ առանց նստատեղի կամ լաունջ սպասասրահների։

Swiss ավիաընկերություն այստեղ ունի հանգույց։ Հեռահար չվերթները տեղափոխում են թվով ավելի շատո ուղեւորներ եւ դրանք տարանցիկ են։ Եվրոպական կարճ հեռահարության թռիչքները սովորաբար տեղափոխում են տեղացիներին եւ զբոսաշրջիկներ։ A, B կամ D դարպասները գտնվում են գլխավոր համալիրում, որոնց մեջ տեղաշարժվում եք քայելով։ E դարպասը գլխավոր համալիրից դուրս է, որը գլխավոր համալիրին կապող հիմնական տրանսպորտային միջոցը Skymetro-ն է։ Նկատի´ ունեցեք այդ այդ ուղեւորությունը եւ հավելյալ ժամանակ սահմանեք դրա համար, եթե ձեր տոմսի վրա նշված է E դարպասը։

Եթե ձեր թռիչքը տարանցիկ է, ապա 45 րոպեն կարող է բավարար լինել այն դեպքում, երբ երկու ավիաընկերությունների սպասարկումը միեւնույն տերմինալում է արդեն անցել եք անձնագրային ստուգումը: Այն դեպքում, երբ դուք դեռ չեք անցել անձնագրային ստուգում եւ ձեր չվերթը E դարպասից է, ապա դրա համար ձեզ անհրաժեշտ է հավելյալ ժամանակ: Այնուհանդերձ, սա կարող է պարզունակ թվալ, քանի դեռ չեք վայրէջք կատարել Ֆրանկֆուրտի, Մյունխենի կամ «Շառլ դը Գոլ» օդանավակայաններում, որտեղ պարզ է դառնում, որ նման չափերի ավիացիոն հանգույցներում տարանցիկ ուղեւորների սպասարկումը երկրորդական նշանակություն ունի։ Այստեղ նստեցումը տեղի է ունենում զարմանալիորեն սահուն կերպով։

Տեսարանը
Օդ բարձրանալիս օդանավը թռչում է դեպի հյուսիս, եւ բնապատկերը փոխվում է. քաղաքային տեսարան, ապա՝ անտառ, իսկ հետո՝ լեռնային տեղանք։ Պարզ եղանակին երեւում են Ալպերը։ Վայրէջքը տեղի է ունենում հակառակ հերթականությամբ, միայն թե մոտենալիս արդեն նկատելի է դառնում լճի ջրային տարածությունը։
Օդաչուներն այստեղ առանց ավելորդ լարվածության են վայրէջք կատարում։ Թռիչքուղիները պատշաճ խնամված են, մոտեցման ուղիները՝ կայուն, իսկ ընթացքը՝ հարթ։

Օդանվակայանի Արդյունավետությունը
Ցյուրիխի օդանավակայանը բացառիկ է ոչ թե որևէ մեկ առանձին հատկանիշի, այլ նրա շնորհիվ, որ ինչ-որ մեկը մանրակրկիտ մտածել է ուղեւորի ճանապարհորդության յուրաքանչյուր փուլի մասին եւ ստեղծել համապատասխան ենթակառուցվածք։ Տերմինալը աչքի չի ընկնում ցուցադրական շքեղությամբ, երկաթուղային կայարարանը տերմինալի տակ է, իսկ ուղղորդող նշանները պարզ ու հասկանալի են։ Ամեն ինչ կազմակերպված է գրագետ, համաչափ եւ տեղին։

Եթե դեռ չեք կողմնորոշվել, թե որ օդանավակայնով պետք է թռչեք, իմացեք նաև, որ Ժնևի օդանավակայանը ավելի մոտ է իր քաղաքին. ընդամենը չորս կիլոմետր, որին հասնելու համար ձեզանից կպահանջվի վեց կամ յոթ րոպե մինչև Կորնավին։ Կայարանը նույնպես գտնվում է տերմինալի տակ։

Բազելը ձեզ կկերակրի, կվաճառի «duty free» ապրանքներ, կհյուընկալի շքեղ տեսարանով սրահում, ապա ավտոբուսով կուղարկի քաղաք։ Ցյուրիխի գնացքները կարեւոր են, քանի որ այն հեռահար չվերթների գլխավոր հանգույցն է:

Թռե´ք այստեղ երկար երթուղիների ժամանման կամ երկրի արեւելք եւ կենտրոնական ուղղություններով գնացքների համար։ Թռե´ք Ժնև, եթե կանգ եք առնելու Ժնևում կամ մեկնում եք արեւմուտք՝ դեպի Ֆրանսիա։ Թռե´ք Բազել, եթե եկել եք տոմսի ցածր գնի պատճառով եւ ցանկանում եք մնալ երեք երկրների սահմանամերձ գոտում:

Մեկուկես ժամը ողջամիտ ժամանակ է Շենգենյան գոտու սովորական մեկնման համար: Հավելյալ ժամանակ նախատեսեք E ելքի (gate) համար: Նկատի´ ունեցեք, որ կեսգիշերից հետո գնացքներն ավելի քիչ են աշխատում: Ստուգե´ք վերջին գնացքի ժամը, եթե ուշ եք ժամանում:

Դուք ժամանում եք Ցյուրիխ եւ ստիպված չեք լինում «պայքարել» օդանավակայանի հետ։ Ամեն ինչ շատ պարզ է։