Օդանավակայաններ
Countres / India / Օդանավակայաններ

Հնդկաստանի ավիացիոն ցանցը արագ տեմպով ընդլայնվում է։ Ունենալով ավելի քան 160 օդանավակայան, որը մոտ մեկ տասնամյակ առաջ կազմում էր մոտ 70, երկիրը մեծ ներդրումներ է կատարում նոր տերմինալների, թռիչքուղիների եւ բոլորովին նորակառույց օդանավակայանների մեջ, որպեսզի համընթաց քայլի ուղեւորների արագ աճող քանակին։

Ներկայիս Խոշոր Ավիոհանգույցները.
Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանը (DEL) Դելիում շարունակում է մանլ Հնդկաստանի ամենածանրաբեռնված օդանավակայանը եւ երկրի գլխավոր օդային դարպասն է միջազգային ժամանումների համար։ Նրա երեք թռիչքուղիներն ու բազմաթիվ տերմինալներն ապահովում են դեպի Եվրոպա, Մերձավոր Արեւելք, Ասիա եւ Հյուսիսային Ամերիկա ուղղություններով հեռահար թռիչքների մեծ մասը։

Չհաթրապատի Շիվաջի Մահարաջի անվան միջազգային օդանավակայանը (BOM) իր ուղեւորներ թվով Մումբայի երկրորդ ամենամեծ ավիոհանգույցն է եւ հանդիսանում է Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի հիմնական մուտքը։ Կառուցված լինելով քաղաքի ներսում համեմատաբար փոքր տարածքում, այն երկար ժամանակ գործում է գրեթե մշտապես ծանրաբեռնված, ինչը մեծապես պայմանավորեց երկրորդ օդանավակայանի կառուցման անհրաժեշտությանը այս տարածաշրջանի համար։

Կեմպեգաուդայի անվան միջազգային օդանավակայանը (BLR) Բենգալուրուում եւ Ռաջիվ Գանդիի անվան միջազգային օդանավակայանը (HYD) Հայդարաբադում երկուսն էլ Հարավային Հնդկաստանի կարեւորագույն ավիոհանգույցներն են, որոնք իրենց ուժեղ ներքին եւ օրըսօրե աճող միջազգային կապերով մեծապես նպաստում են տարածաշրջանի տեխնոլոգիական եւ բիզնես ուղղությունների զարգացմանը։ Հայդարաբադի օդանավակայանը նաև երկրում այսօր գործող ամենամեծ տարածքով օդանավակայաններից մեկն է։

Մյուս կարեւոր օդանավակայանների շարքում են Չեննայը, Կալկաթան եւ Կերալայում գտնվող Կոչինի միջազգային օդանավակայանը (COK), որը հանրահայտ է որպես աշխարհի առաջին օդանավակայանը, որն ամբողջությամբ սնուցվում է արեւային էներգիայով։

Երկրի Քարտեզը Վերաձեւող Նոր Օդանավակայանները
Վերջին ժամանակներում երկու խոշոր ծրագրեր էականորեն փոխեցին Հնդկաստանի ավիացիոն պատկերը։ Նավի Մումբայի միջազգային օդանավակայանը (NMIA), որը նպատակաուղղված է Մումբայի հիմնական օդանավակայանի ծանրաբեռնվածությունը բեռնաթափելուն, իր առեւտրային գործունեություն սկսել է 2025 թվականի դեկտեմբերին, եւ արդեն 2026 թվականի ընթացքում, երթուղիների ցանցի ընդլայմանը զուգահեռ, ուղեւորների քանակը օրըստօրե աճում է։

Նոյդայի միջազգային օդանավակայանը (DXN), որը գտնվում է Դելիին հարակից Ջեւար քաղաքի մերձակայքում, բացվեց 2026 թվականի մարտին եւ աշխատանքների ամբողջական ավարտից հետո պետք է դառնա Ասիայի ամենամեծ օդանավակայաններից մեկը, քանի որ նրան հատկացված տարածքը զգալիորեն գերազանցում է Հնդկաստանի ցանկացած գոյություն ունեցող օդանավակայանի տարածքին։ Առաջին փուլը նախատեսում է տարեկան մոտ 12 միլիոն ուղեւորի ընդունման հզորություն։ Օդանավակայանը Դելիի հետ կապված է Յամունա արագընթաց մայրուղիով, եւ գալիք տարիների համար նախատեսված է նաև արագընթաց երկաթուղային գիծ, որը հետագայում էլ ավելի կբարելավի կապը։

Ապագա Նախագծեր
Հնդկաստանի քաղաքացիական ավիացիայի մարմինները տարածաշրջանային կապի ծրագրերի շրջանակում շարունակում են ընդլայնել ավիացիոն ցանցը, առաջին անգամ օդանավակայանների քարտեզի մեջ ներառելով ավելի փոքր քաղաքներ։ Մի քանի խոշոր կենտրոններում ընթանում են ընդլայնման աշխատանքներ, ներառյալ նոր տերմինալներ եւ լրացուցիչ թռիչքուղիներ, որոնց նպատակն է զգալիորեն ավելացնել հզորությունը ընթացիկ մակարդակից շատ ավելի։

Ակնկալվում է, որ Նոյդայի միջազգային օդանավակայանը գալիք տարիների ընթացքում փուլային կարգով կհասնի իր ամբողջական պլանավորված չափին, ի վերջո դասվելով աշխարհի ամենամեծ տարածքով օդանավակայանների շարքում, մինչդեռ Նավի Մումբայը նպատակ ունի հիմնել միջազգային ուղիներ եւ իր գործունեության առաջին տարվա ընթացքում զգալիորեն ավելացնել ուղեւորահոսքերը։

Հնդկաստանի Ամենամեծ Օդանավակայանները
Ըստ պլանավորված տարածքի, Նոյդայի միջազգային օդանավակայանը (Ջեւար) ավարտից հետո կդառնա երկրի ամենամեծ ավիոհանգույցը։ Ներկայումս գործող օդանավակայանների շարքում Հայդարաբադը եւ Դելին տարածքով ամենամեծերից են, որոնց հետեւում են Նավի Մումբայը, Գոայում գտնվող Մոպա օդանավակայանը, Մումբայը, Կալկաթան, Կոչինը, Չեննայը եւ Ահմեդաբադը։

Ուղեւորների քանակով Դելին մեծ տարբերությամբ մնում է երկրի ամենամեծ օդանավակայանը, որին հաջորդում են Մումբայը, Բենգալուրուն եւ Հայդարաբադը:


Մագելլայնի տեսանկյունից Հնդկաստանի օդանավակայանները ապրում են ժամանակակից ավիացիայի ամենաամբիցիոզ փոխակերպումների ժամանակաշրջաններից մեկը։ Դելի կամ Մումբայ ուղեւորություն պլանավորող ուղեւորները պետք է հատկապես ուշադիր ստուգեն, թե իրականում որ օդանավակայան է սպասարկելու իրենց թռիչքը, քանի որ Ջեւարի եւ Նավի Մումբայի նոր օդային դարպասները գտնվում են որոշակի հեռավորության վրա հին օդանավակայաններից եւ քաղաքների կենտրոններից։ Դեռեւս արդեն գործող օդանավակայանները շարունակում են մանալ ամենահարմարավետ ընտրությունը, մինչդեռ նոր օդանավակայանները՝ իրենց արդիական հագեցվածությամբ, ավելի սահուն եւ արդյունավետ չվերթներ են խոստանում։