Մագելլայնի ուղեցույցը սույն հոդվածում անրադարձել է աշխարհի լյուքս դասի առաջատար թոփ 5 հյուրանոցային բրենդներին:
Այս հյուրանոցային համալիրները ամենաբարձր գնահատականին են արժանացել աշխարհի այնպիսի հեղինակավոր ամսագրերի կողմից, ինպիսիք են՝ Telegraph, Forbes, Travel and Leisure, Conde Nast Traveler և այլն: Ստորև նշված հյուրանոցներն առաջարկում են ինչ-որ առանձնահատուկ ծառայություններ՝ ըստ գտնվելու վայրի, ծառայությունների տեսակի, ոճի, դիզայնի, հարմարավետության, ռոմանտիկ միջավայրի: Այս հյուրանոցների անունները ասոցացվում են «շքեղություն», «հարմարավետություն» հասկացությունների հետ:
Այս հյուրանոցներից յուրաքանչյուրը հետազոտվել և գնահատման է ենթարկվել պրոֆեսիոնալ փորձագետների կողմից:
Բալիֆին (Իռլանդիա)
«Բալիֆին» հյուրանոցը Իռլանդիայի ամենաշքեղ առանձնատունն է, որը 2016թ.-ին արժանացել է «Աշխարհի լավագույն հյուրանոց» տիտղոսին՝ համաձայն Condé Nast Traveler հեղինակավոր ամսագրի:
Բալիֆին՝ անդորր, ռոմանտիկ միջավայր՝ համեմված խորհրդավոր անցյալով. վայր՝ մեկուսի առօրյա աշխարհից, լի հնի շքեղության կրկնությամբ:
Ութ տարվա վերանորոգման աշխատանքներից հետո այս շքեղ դղյակը վերաբացվեց 2011 թ.-ի մայիսին՝ արդեն որպես 5* աստղանի շքեղ հյուրանոց: Բալիֆինը բաղկացած է 20 շքեղ սենյակներից. հյուրանոցի ամբողջ տարածքը տարածվում է շուրջ 614 ար ընդհանուր տարածության վրա: Հեղինակավոր փորձագետ և Irish Spa Association-ի հիմնադիր Անիտա Մուրրեյն այս մասին գրել է.
«Բալիֆինը վայր է՝ լի պատմությամբ, ռոմանտիկ միջավայրով, անդորրությամբ և գեղեցիկ միջավայրով»:
Եթե ցանկանում եք վերադառնալ անցյալ՝ մասնավորապես 1800-ականներ, պատկերացում կազմելու Անգլիայի կալվածատերերի առօրյաի մասին, ականատեսը լինել նրանց պատկանող հսկայական կալվածքներին, նրանց հզորությունը ընգծող տպավորիչ, վեհաշուք դղյակներին, անկասկած, այդ ամենի համար լավագույն վայրը Բալիֆինն է:
Գրիթթ Փելես (Վենետիկ, Իտալիա)
Վենետիկի Գրիթթի Փելես (Hotel Gritti Palace) հյուրանոցը գտնվում է Վենետիկի՝ Մեծ ջրանցքի (իտալ.՝ Canal Grande) ափին, նախկին առանձնատան շենքում, որը վերակառուցումից հետո հյուրերեի առջև վեր է հառնում իր նրբագեղ շքեղությամբ: Գրիթթ Փելես հյուրանոցից չքնաղ տեսարան է բացվում Վենետիկի սրտում գտնվող Մեծ ջրանցքը: Այն առաջարկում է ծովափնյա քաղաքի ամենահիասքանչ տեսարաններից մեկը` Սան Ջորջիո Մաջորե կղզին, որը տարածվում է Պունտա դելլա Դոգանաի տեսարժան վայրերով և Սանտա Մարիա դելլա Սալյուտեի բազիլիկայով, մինչև Պեգի Գուգենհայմի հավաքածուն: Այն առաջարկում է շքեղ սենյակներ և լյուքսեր՝ զարդարված հնաոճ իրերով և Մուրանոյի ապակյա էլեմենտներով հագեցած ներքին հարդարանքով:
1475 թվականին կառուցված այս վեհ պալատը, այժմ՝ արդեն շքեղ հյուրանոցը, բացառիկ արվեստի և նրբագեղության վայր է. առանձնահատուկ գրավիչ դղյակը պահպանել է իր հարմարավետությունը և դյութիչ միջավայրը:
Ըստ ԹԵԼԵԳՐԱՖԻ զբոսաշրջության փորձագետի՝ 15-րդ դարի այս պալատը Մեծ ջրանցքի շրջակայքի ամենագեղեցիկ վայրերից մեկն է, նայում է դեպի ճոխ Սալյուտո եկեղեցին, ունի հավասարապես շքեղ ինտերիերներ, որպես համադրություն՝ իրենցից մեծ արժեք ներկայացնող հնաոճ իրերի ու որմնանկարների փոքր, բայց էլեգանտ լողավազանի հետ:
Բելմոնդ Սպլենդիդո (Պորտոֆինո, Լիգուրիա, Իտալիա)
Այցելեք Բելմոնդ Կաստելո դի Կազոլե քաղաք, աշխարհի առավել ոգեշնչող և ճոխ վայրերից մեկը և հայտնաբերեք Տոսկանայի հրաշալիքները: Բելմոնդ Սպլենդիդո (անգլ.՝ Belmond Splendido) հյուրանոցը տեղադրված է փարթամ այգիներում՝ Պորտոֆինոյի գեղատեսիլ գյուղի հարևանությամբ գտնվող կանաչ բլրի վրա: Սպլենդիդո հյուրանոցը իդեալական վայր է ծովային հանգստի կամ տեսարժան վայրերի սիրահարների համար: Նեղ արահետը տանում է դեպի դրախտային ծովեզրը՝ լի խանութներով, սրճարաններով, ռեստորաններով և մարդկանց հոծ զանգվածներով և պարբերաբար Միջերկրական ծովի այս ափերում նավարկող հսկա զբոսանավերով:
Գնացքով կամ նավով Չինքուե Թերեի (Cinque Terre) բնակավայրեր հասնելու համար Ձեզանից կպահանջվի մեկ ժամ, իսկ Լինգուրյաի հայտնի լեռնային ծովախորշը գտնվում է անմիջապես Ձեր հարևանությամբ:
Ընկերությանն (Belmond Ltd.) են պատկանում նաև Վենետիկի Բելմոնդ Քիփրիանի հյուրանոցը (Hotel Belmond Cipriani) և Պորտոֆինոյում գտնվող Բելմոնդ Սպլենդիդո հյուրանոցը (Hotel Belmond Splendido):
Ընկերությունը 2019-ի ապրիլին՝ միացել է ֆրանսիական աշխարահռչակ LVMH Moët Hennessy Louis Vuitton - լյուքս դասի խմբին՝ ամրապնդելով իր դիրքը լյուքս դասի համաշխարհային առաջատարների շարքում:
Ահա հեղինակավոր Թելեգրաֆ ամսագրի ակնարկը.
«16-րդ դարի վանական շենքում տեղակայված շքեղ Սպլենդիդո հյուրանոցը, որը գտնվում է դեպի Պորտոֆինո ծոցը բացվող ցնցող տեսարանի կիզակետում, մեկն է Իտալիայի Գրանդ-Դամի հյուրանոցներից: Գերազանց հարմարավետության, համեղ ուտեստների և բարձրորակ ծառայության շնորհիվ դուք երբեք չեք ցանկանա լքել այն»:
Լա Բաստիդե Փելես (Գյուղ Գորդես, Նահանգ Լյուբերոն, Ֆրանսիա)
Լա Բաստիդե Փելես (անգլ.՝ The Palace La Bastide) 18-րդ դարի հոյակապ, նրբագեղ դղյակ է, որտեղից համայնապատկերային տեսարան է բացվում Լյուբերոնի յուրահատուկ հովիտը:
Բաստիդե դե Գորդեսը գտնվում է Ֆրանսիայի ամենագեղեցիկ գյուղերից մեկում՝ ժայռոտ լանջի վրա: Այստեղ Ձեզ կնձեռվի հնարավորություն ըմբոշխնելու Լյուբերոնի եզակի և բացառիկ լանդշաֆտային տեսարանները: Այստեղ խնամքի է ենթակա ամեն մանրուք, որպեսզի հյուրերեը տեղի անթերի ծառայությունները վայելելու հնարավորություն ունենան: Լյուքսերի աննկարագրելի դյութիչ մթնոլորտը ապահովում են հնավոճ իրերեի հավաքածուններով զբաղվող հանրահայտ մատակարարաներից ձեռք բերված ինտերերը լրացնող շուրջ 2000 կտավները, սափորները և այլ պարագաները: Լա Բաստիդեում կա շուրջ 17 000 հազար ոտնաչափ մակերեսով Էյրելլես Գորդես (Airelles Gordes) սպա սրահ և բացօթյա լողավազան:
5 աստղանի շքեղ հյուրանոցը լի է անկրկնելի միջավայով, որոնք հավերժ կմնան Ձեր հիշողություններում՝ մարմնավորելով ապրելու արվեստը՝ համաձայն ֆրանսիական ոճի:
Թելեգրաֆը այս մասին գրում է, որ սա միջնադարյան ամրոց է Լյուբերոնի ամենագեղեցիկ գյուղում, որը կառուցվել է Պրովանսալ ոճով, շրջապատված է կախովի այգիներով: Իր դինաստիկ դիմանկարներով և ակումբային բարով, այն ավելի շատ նման է շքեղ տների, չնայած իր սպա-սրահով, գերազանց ռեստորաններով ու ծառայություններով ավելի հարմարավետ է, քան Դուք կպատկերացնեք:
Peninsula Shanghai (ք. Բունդ, Վաի Թան, Հուանգպու, Չինաստան)
Peninsula Shanghai կենդանի լեգենդ է, որի անունը ասոցացվում է հարմարավետության, շքեղության և որակյալ ծառայություններ հասկացությունների հետ:
Peninsula Shanghai հյուրանոցը Արևելքի և Արևմուտքի, հնի և նորի, մետաքսյա նրբագեղությամբ և էներգիայով լի յուրօրինակ միջավայր է, որը պատմական Բունդ քաղաքի միակ նոր շենքն է, քաղաքի ամենահայտնի վայրը՝ մշտապես լի աշխույժ կյանքով: Այս շքեղ հյուրանոցից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի տեղի՝ 1920-ականներին հայտնի միջազգային բնակատեղին կամ ավելի հստակ՝ բուն Բունդ և մերօրյա Պուդունյան հորիզոն:
Peninsula հյուրանոցների խումբը բացառիկ է աշխարհի առաջատար հյուրանոցների շարքում: 1928 թ.-ին հիմնադրված բրենդը մեր օրերեում աշխարհի 10 խոշոր մեգապոլիսներում կառավարում է էլիտար և լյուքս դասի շքեղ հրուրանոցներ: Դրանց թվում են՝ Հոնկոնգի, Շանհայի, Տոկիոի, Պեկինի, Նյու Յորքի, Չիկագոի, Բեվեռլի Հիլսի, Բանգկոկի, Մանիլաի, Փարիզի, Ստամբուլի, Լոնդոնի և նախապատրաստական փուլում գտնվող Յանգոնի հյուրանոցային համալիրները:
Ընկերությունը, համաշխարհային առաջատարների շարքում, արդեն իր առանձնահատուկ տեղն է գրավում ԼՅՈՒՔՍ դասի մեջ և որոշ ոգեշնչող, գրավիչ վայրերեում կարողացել է արդեն ստեղծել յուրահատուկ փորձառություն:
Peninsula Shanghai հյուրանոցի վարկանիշը՝ ըստ Ֆորբսի Զբոսաշրջային ուղեցույցի (FORBES TRAVEL GUIDE) փորձագետների՝ 2019թ.-ի առաջին և միակ հյուրանոցային բրենդն է, որը Ֆորբսի ուղեցույցի կողմից ամբողջ կատեգորիաների համար ստացել է 5* աստղային համակարգ:
2013 թվականին՝ ըստ CONDE NAST TRAVELER- ի ամսագիրի՝ Peninsula Shanghai-ը արժանացել է հետևյալ գնահատականին՝ «Լավագույն հյուրանոցային ապրանքանիշ բիզնես ճանապարհորդության համար»:
«ПУТЕШЕСТВИЕ И ОТДЫХ» ամսագրի փորձագետի կողմից Peninsula Shanghai հյուրանոցը արժանացել է «համաշխարհային լավագույն հյուրանոցային ապրանքանիշներից մեկը» գնահատականին:
Թելեգրաֆի փորձագետը գրում է.
«Այս անչափ գեղեցիկ, ժամանակակաից Արտ-Դեկոն ամբողջությամբ կատարելության մեջ է: 2009-ի ստեղծված և Պենիսուլա հյուրանոցային ցանցի խստագույն պահանջներին համապատասխան, յուրաքանչյուր դետալ մանրազնին մոդելավորված է, iPad-ների միջոցով օժանդակ արհեստական բանականությամբ կառավարվող սենյակներից մինչև ցերեկային նրբաճաշակ, բերանում հալվող խմորեղենների առկայությամբ»:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին