asdasd
Յունայթեդ Էյրլայնսը պատվիրել է նոր 100 Բոինգ 737 MAX ինքնաթիռ և ռեկորդային 100 նոր Բոինգ 787 Dreamliner
United Airlines orders 100 Boeing 737 MAX jets and a record-setting 100 Boeing 787 Dreamliners. 2023-10-08 14:00:00

Թույլ տվեք Ձեզ ներկայացնել Յունայթեդ Էյրլայնսի մերօրյա գերարդիական նավատորմը: Վերջերս Յունայթեդ Էյրլայնսը պատվիրել է նոր 100 Բոինգ 737 MAX ինքնաթիռ և ռեկորդային 100 նոր Բոինգ 787 Dreamliner ինքնաթիռներ: Այս պատվերի արդյունքում Յունայթեդ Էյրլայնսի նավատորմի ավիոպարկը դարձավ ավելի մեծ և ավելի լավը, քան երբևէ՝ ավելացնելով մինչև 200 լայնաթափք ինքնաթիռներ՝ այն ԱՄՆ առևտրային ավիաընկերությունների պատմության մեջ արձանագրված ամենամեծ պատվերն է: Ընդհանուր առմամբ, այժմ ավիաընկերությունը ակնկալում է մինչև 2032 թվականը մոտ 700 նոր ինքնաթիռի ձեռքբերում. 2023-ին շաբաթական ավելի քան երկու ինքնաթիռ, իսկ 2024-ին՝ միջինում շաբաթական երեքից ավելի: Նոր լայնաթափք ինքնաթիռների ձեռքբերումը Յունայթեդ Էյրլայնսին թույլ է տալիս ուղևորներին առաջարկել ավելի մեծ ընտրության հնարավորություն: Յունայթեդ Էյրլայնսը ԱՄՆ-ում թիվ մեկ ավիաընկերությունն է, որն իրականացնում է թռիչքներ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներով:

Մի փոքր Բոինգ 737 MAX և Բոինգ 787 Dreliners-ի մասին.

 

  • Բոինգ 737 MAX-ը լավագույն կերպով օպտիմիզացնում է շուկայի առաջատար նոր սերնդի Բոինգ 737 ինքնաթիռի հնարավորությունները՝ դրանով իսկ օպերատորներին ապահովելով ապագա մրցակցային հաջողություն:
     
  • Բոինգ 787 Dreamliner-ը հեղափոխական տեխնոլոգիա է օգտագործում ինքնաթիռի բոլորովին նոր դիզայնում: Այս օդանավի առաջադեմ առանձնահատկությունները բարձրացնում են արդյունավետությունը, հեշտացնում են ինքնաթիռի կառավարումը և շահագործումը և կտրուկ բարելավում օդային ճանապարհորդության փորձը:

 

Ըստ Յունայթեդ Էյրլայնսի, նրանք ընտրել են Բոինգը մրցակից ինքնաթիռ արտադրող Էյրբասի փոխարեն, քանի որ ավիաընկերությունը ցանկանում է զարգանալ և արդեն ունի մի քանի տասնյակ 787 ինքնաթիռներ, ինչպես նաև օդաչուներ, որոնք պատրաստված են դրանցով թռչելու համար: Ավիաընկերությունը դեռևս տասնյակ Էյրբաս Ա350-ի պատվեր ունի մինչ 2030 թվականը, որը իրավմամբ համարվում է Բոինգ 787-ի մրցակից:

«Նրանք երկուսն էլ հիանալի ինքնաթիռներ են», - լրագրողների հետ զրույցում ասաց «Յունայթեդի» գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին: «Սակայն մենք արդեն ունենք 787 ինքնաթիռների մեծ ավիոպարկ: Եվ մերօրյա զարգացող աշխարհում, որտեղ մենք փորձում ենք տարեկան 2500 օդաչու ներգրավել և զարգացնել ավիաընկերությունը, նոր նավատորմի տիպի ներմուծումը կտրուկ դանդաղեցնում է դա»:

Նոր ինքնաթիռները շատ առավելություններ ունեն. ճանապարհորդները ստանում են հաճախորդների բարելավված փորձ՝ ավելի մաքուր, ավելի պարզեցված և երբեմն ավելի ընդարձակ ինտերիերով: Այսօր «Թռչելու ժամանակն է» կարգախոսով Յունայթեդ Էյրլայնս սպասարկում է 238 ներքին ուղղություններ և 118 միջազգային ուղղություններ 48 երկրներում կամ տարածաշրջաններում հինգ մայրցամաքներում՝ Չիկագո-Օ'Հար միջազգային օդանավակայանից և ութ կենտրոնից: