ՖինԷյրը (անգլերեն՝ Finnair) Ֆինլանդիայի առաջատար ավիաընկերությունն է. հիմնադրվել է 1923 թվականին, որը ժամանակին հանդես էր գալիս Aero անվանմամբ: Այն աշխարհի ամենահին շարունակաբար գործող ավիաընկերություններից մեկն է: Ավիաընկերությունը թռչում է շուրջ 30 երկրներ ավելի քան 100 ուղղություններով. այն աչքի է զարնում նաեւ իր հեռավոր միջազգային չվերթների աճող թվով դեպի Ասիա ու Ասիայից դեպի հեռավոր տարածաշրջաններ: Հելսինկիում տեղակայված օդային հանգույցը իդեալական կամուրջ է հանդիսաում Հեռավոր Արեւելքի ու Եվրոպայի միջեւ: Ֆինէյրի չվացուցակները ներառում են՝ Հելսինկին, Իվալոն, Յոենսուն, Յիվսկիլյան, Քաջանին, Կուուսամոն, Քեմը, Կոկկլան, Կիտիլան, Կուոպիոն, Մարիհամը, Օուլուն, Ռովանիեմին, Տուրկուն, Թամպերեն, Վաասան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Դուբայը, Թել Ավիվը, Չիկագոն, Նյու Յորքը, Շանհայը, Սյանը, Հոնկոնգը, Դելին ու շատ այլ ուղղություններ:
Nordic Regional Airlines (Norra)-ն ՖինԷյրի դուստր ավիաընկերությունն է, որն կենտրոնացած է տարածաշրջանային թռիչքների վրա:
1999 թվականին ՖինԷյրը միացավ է OneWorld ավիաընկերությունների դաշինքին: Բացի Oneworld դաշինքից, Ֆինէյրը կոդ-շեյրինգային համաձայնագրեր ունի Աերոֆլոտի, Չինական Ավիաուղիների, Էյր Ֆրանսի, Բանգկոկ Էյրվեյզի, Բելավիա, Չեխական Ավիաուղիների, ՖլայԴուբայի, Ջեթսթար Ասիա Էյրվեյզի, Nordic Regional Airlines, Icelandair, Rossiya եւ TAP Portgual ավիափոխադրողների հետ: Հիմնադրումից ի վեր ընկերությունը փոքր ավիաընկերությունից վերածվել է միջազգային ավիաարդյունաբերության հզոր եւ հարգված անդամի:
Ընկերության կարգախոսներն են՝ «Նախագծված է Ձեզ համար» եւ «Հյուսիսային երթուղի»:
Ժամանակակից եւ հարմարավետ օդային նավատորմը նախատեսված է Ձեզ առաջարկելու ամպերից վեր լավագույն ճանապարհորդական փորձը:
Ֆինէյրի ավելի քան 80 ինքնաթիռներից շատերը Էյրբաս են, այդ թվում՝ մի քանի նոր գերժամանակակից Էյրբաս Ա350 օդանավեր: Ֆինէյրի նոր Էյրբաս Ա350 -ով թռչելը պարզապես հաճույք է: Ընդարձակ խցիկի ու առաջադեմ տեխնոլոգիայի շնորհիվ կարող եք հարմարավետ նստել, մաքուր օդ շնչել եւ վայելել բնական լուսավորությունը, որը ներս է թափանցում ընդարձակ պատուհանների միջով:
Օդանավի Տեսակը | Քանակ | Պատվիրված | Ընդհանուր Քանակ |
Էյրբաս Ա50-900 | 16 | 3 | 19 |
Էյրբաս Ա330-300 | 8 | - | 8 |
Էյրբաս Ա321 | 19 | - | 19 |
Էյրբաս Ա320 | 10 | - | 10 |
Էյրբաս Ա319 | 6 | - | 6 |
Էմբրաեռ 190 | 12 | - | 12 |
ATR 72-500 | 12 | - | 12 |
Ընդհանուր | 83 | 3 | 86 |
Բացի այդ, Ա350 -ի վառելիքի արդյուավետությունը 25% - ով ավելի բարձր է՝ ընթացիկ սերնդի այլ ինքնաթիռների հետ համեմատած։ Այն իսկապես Ֆինէյրի նավատորմի առաջատարն է: Եվրոպայում ամենաժամանակակից նավատորմերից մեկով ճանապարհորդելը նշանակում է, որ Դուք հնարավորություն եք ստանում վայելել ճանապարհորդության առաջին կարգի հարմարավետություն, մինչդեռ այդ ամենին զուգահեռ Ֆինէյրը կարողացել է կրճատել արտանետումները:
Ֆինէյրը սահմանափակ բյուջե ունեցող ճանապարհորդներին իր Էկոնոմ Դասում առաջարկում է հարմարավետություն եւ կոմֆորտ: Ֆինէյրի Էկոնոմ Դասում կան բազմաթիվ առավելություններ ինչպես միջմայրցամաքային չվերթներում, այնպես էլ դեպի Մերձավոր Արեւելք ու Եվրոպա չվերթներում: Ֆինէյրը առաջարկում է երկու տիպի Էկոնոմ Դասեր՝ Էկոնոմ ու Էկոնոմ-Կոմֆորտ:
Ֆինէյրը Բիզնես Կլասի ուղեւորներին առաջարկում է բարձրակարգ սպասարկում եւ բացառիկ հարմարավետություն՝ օդանավակայան ժամանելուն պես մինչեւ նպատակակետ հասնելը: Ֆինէյրի Բիզնես Դասը ճանապարհորդելու լավագույն միջոցն է:
Ֆինէյրը ընդունել է կայունության նոր ռազմավարությունը, որով նպատակ ունի մինչև 2045 թվականի վերջը դառնալ զրոյական ածխածնային արտանետումներով ավիաընկերություն:
Կայունությունը Ֆինէյրի ռազմավարության հիմքում է: Երկարաժամկետ նպատակը ածխածնի արտանետումների չեզոքացումն է. ավիաընկերությունը ցանկանում է պահպանել օդային ճանապարհորդության սոցիալական եւ տնտեսական օգուտները՝ միաժամանակ զգալիորեն նվազեցնելով օդային ճանապարհորդության ածխածնի հետքը:
Քովիդ-19 համաճարակը մեծապես ազդեց ամբողջ աշխարհի վրա եւ հատկապես՝ զբոսաշրջության ոլորտի վրա: Չնայած այդ ամենին՝ Ֆինէյրը համաճարակից հետո շարունակեց ծավալել իր կանոնավոր չվերթները՝ արձանագրելով միայն իր ամբողջական գործունեության ծավալի 10% -ի նվազում:
Ըստ Համբուրգի ավիացիոն անվտանգության բյուրոյի՝ JACDEC եւ Aero International ավիացիոն ամսագրի, 2018 թվականին Ֆինէյրը ճանաչվեց աշխարհում ամենաանվտանգը:
Skytrax օդային տրանսպորտի արդյունաբերության միջազգային հետազոտական գործակալությունը, Ֆինէյրին դասկարգել է իր 4* աստղանի վարկանշային ավիաընկերությունների շարքում՝ հիմնվելով World Airline Star Rating ծրագրի շրջանակներում իրականացվող արտադրանքի/ծառայությունների աուդիտի վրա. իրականացվել է 18 թռիչքների համապարփակ աուդիտ, որի ընթացքում աուդիտորները մանրակրկիտ ուսումնասիրել են ծառայության հարյուրավոր տարրեր, ներառյալ օդանավակայանի որակը, ինքնաթիռների արտադրանքի ու անձնակազմի սպասարկումը: Ապրանքի վարկանիշը ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ եւ խմիչքներ, IFE, մաքրություն եւ այլն, իսկ ծառայության գնահատականը տրվում է ինչպես օդանավի անձնակազմին, այնպես էլ վերգետնյա անձնակազմին:
2021 թվականին Ֆինէյրը APEX -ի (Ավիաուղևորների Սպասարկման Ասոցիացիա) կողմից արժանանացել է ավիաարդյունաբերության ամենասպասված մրցանակին՝ ստանալով APEX Official 5-Star Airline Ratings™ վարկանիշը. APEX -ը համաշխարհային ոչ առեւտրային կազմակերպություն է ու մեկն է աշխարհի խոշորագույն միջազգային ավիաընկերությունների ասոցիացաներից:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին