asdasd Հռոմ, Վենետիկ, Ֆլորենցիա
Իտալիայի Թոփ 3 Քաղաքները
Top 3 Best Italian Cities 2024-12-09 11:00:00

Իտալիան չափազանց գրավիչ ճանապարհորդական ուղղություն է ողջ աշխարհով:

Իրենց այցելուների թվով Հռոմը, Վենետիկը եւ Ֆլորենցիան Իտալիայի առաջատար քաղաքներն են։

Հռոմը քաղաք է լի թանգարաններով, պատմական հրապարակներով, խոհանոցյին հարուստ մշակույթով եւ հռոմեական հարուստ ժառանգությամբ: Ճանապարհորդները կարող են շաբաթներ շարունակ շրջել Հին Հռոմի ավերակներով, որոնք ներառում են ջրատարներ (ակվեդուկներ), եկեղեցիներ, բաղնիքները, ֆորումները եւ շատ ավելին:

Հռոմը օպերային հարուստ ավանդույթներ ունի։ Օպերան ծագել է Իտալիայում 17-րդ դարում, ուստի պատահական չէ, որ այն այսօր այդքան կարեւոր տեղ է զբաղեցնում երկրի մշակույթային կյանքում։ Իտալական օպերան տվել է այնպիսի մեծ կոմպոզիտորների, ինչպիսիք են Ռոսինին եւ Վերդին: Հռոմի Օպերային թատրոնը (իտալերեն՝ Theatro dell'Opera) մայրաքաղաք Հռոմի հարուստ մշակութային կյանքի կարեւորագույն օջախներից մեկն է: Այն նշանավոր տեղ է գրավում Իտալիայի ազգային օպերային բեմում Նեապոլի Սան Կառլո թատրոնի, Միլանի Լա Սկալայի եւ Վենետիկի Լա Ֆենիչեի կողքին:

Իտալական խոհանոցը շատ ավելին է, քան պիցցան եւ մակարոնեղենը, իսկ հռոմեական խոհանոցը դրա վառ գրավականն է: Հռոմի Թեստաչիո թաղամասում, որը հին Հռոմի առեւտրային եւ մսագործների թաղամասն էր, մեր օրերեում հնարավոր է գտնել Հռոմի ավանդական մի շարք ուտեստներ: Թաղամասը հաճախ կոչում էին Հռոմի «սպանդանոց» եւ այդտեղ էին գտնվում  մսագործների կամ վակցինարիների տները։ Ամենատարածված հին հռոմեական խոհանոցը ներառում էր «հինգերորդ թաղամասը»:
Հանրաճանաչ ճաշատեսակները ներառում էին խոզի ոտքեր, տարատեսակ կենդանիների ուղեղներ եւ սեռական օրգաններ, որոնք հաճախ մանրակրկիտ եփում էին, այնուհետեւ դրանք համեմում էին տարբեր համեմունքներով եւ խոտաբույսերով։ Այդ ուտեստների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Coda alla vaccinara հնաոճ ուտեստը. այն հռոմեական խոհանոցին բնորոշ տիպիկ ուտեստ է, որը բաղկացած է շոգեխաշած խոշոր եղջերավոր անասունների պոչից (սովորաբար ցուլի)՝ համեմված տարբեր բանջարեղեններով։ Այս ավանդական ուտեստը մինչ օրս քաղաքի ամենահայտնի ավանդական ուտեստներից մեկն է հանդիսանում եւ ընդգրկված է Հռոմի ռեստորանների մեծ մասի ճաշացանկում: Գառան միսը նույնպես շատ տարածված է հռոմեական խոհանոցում, որը հաճախ տապակում էին տաբեր համեմունքներով եւ խոտաբույսերով:

Ֆլորենցիան Տոսկանայի կենտրոնն է։ Այն աշխարհում հայտնի է իր՝ Վերածննդի արվեստի եւ ճարտարապետության հարուստ ժառանգությամբ, որտեղ զբոսաշրջիկները կարող են դիտել եւ հիանալ Միքելանջելոյի, Ռաֆայելի, Դոնատելլոյի, Ֆիլիպո Բրունելեսկու, Դանթե Ալիգիերիի եւ Լեոնարդո Դավինչիի գլուխգործոցներով: Քաղաքը հանդիսանալով կարեւոր վարչատարածքային եւ առեւտրի կենտրոն՝ խթանել է Վերածննդի շարժմանը:

Ֆլորենցիան հայտնի է իր նուրբ սթեյքերով։ Bistecca all Fiorentina-ն նման է porterhouse-ի կամ T-bone սթեյքի ու բաղկացած է T-ոսկորից, որն ավանդաբար ստացվում է Chianina կամ Maremmana խոշոր եղջերավոր անասուններից: Տոսկանյան խոհանոցի սիրված սթեյքը խորովում են փայտի կամ ածուխի վրա եւ համեմում աղով, երբեմն սեւ պղպեղով եւ ձիթապտղի յուղով, որը քսում են մսին այն կրակից հանելուց անմիջապես հետո: Այս յուրօրինակ սթեյքը մատուցվում է տեղական բարձրակարգ կարմիր գինիների հետ, ինչպիսիք են Chianti-ն կամ Brunello di Montalcino-ն, որոնք պատրաստվում են Sangiovese խաղողից:

Վենետիկը Իտալիա մեկնող զբոսաշրջիկների սիրելի վայրն է։ Վենետիկը նման չէ Իտալիայի կամ Եվրոպայի որեւէ այլ քաղաքի: Այն իր տեսակի մեջ եզակի քաղաք է աշխարհում: Քաղաքի գրեթե ողջ պատմական հատվածը իրենից ներկայացնում է մեկ մեծ տեսարժան վայր։

Վենետիկը իտալական տապասի տարբերակի ծննդավայրն է. «Cicchetti»-ն փոքր նախուտեստներ են, որոնք մատուցվում են մեկ փոքր գավաթ գինու հետ. այն տեղում հայտնի է «Ombra» անունով:

Խոհարարական մշակույթը եւ հարուստ ժառանգությունը սփռված է ոչ միայն վերը նշված քաղաքներում, այլեւ ողջ Իտալիայում: Այս երկիրը հպարտանում է աշխարհի ամենասիրված խոհանոցներից մեկով: Այն պիցցայի, մակարոնեղենի, մոցարելլայի, լիմոնչելոյի, գելատոյի եւ անվերջ այլ դելիկատեսների ծննդավայրն է: Եվ չնայած Իտալիայի ավանդական ուտեստներն այժմ կարելի է գտնել ամբողջ աշխարհում, դրանք վայելելու ավելի լավ միջոց չկա, քան ուղիղ այդ ուտեստների ծագման վայրերեը ուղեւորվելը եւ տեղում դրանք համտեսելը: