«Ծաղկունք» ռեստորանը սպասում է Ձեզ իր առանձնահատուկ ստեղծագործություններով. ուտեստներ, որոնք, անկասկած, կհիացնեն Ձեզ: Հայաստանի այս գողտրիկ վայրում է ծվարած տարածաշրջանի ամենաառաջադեմ, ամենաբարձրակարգ խոհանոցը. վայր, որտեղ սինթեզվում են հայկական եւ սկանդինավյան խոհանոցների լավագույն ավանդույթները: Ռեստորանը առաջարկում է տեղական ուտեստների ստեղծագործական շարք, ինչպիսիք են հայկական ախորժաբեր լավաշը, թարմ եւ ապխտած պանիրների տեսականին, տեղական վայրի բույսերից պատրաստված տարատեսակ աղցանները, ավելուկը, թանապաուրը, խաշը եւ այլն:
«Ծաղկունք» աչքի է զարնում նաեւ իր յուրահատուկ ոճով, որին առավել գրավչություն է հաղորդում ռեստորանանին կից հացատուն-հնավայրը (տեղում ժամանակին եղել է հին հայկական հացատուն), որտեղ թխվել եւ շարունակում է թխվել հայկական ավանդական ԼԱՎԱՇԸ: Համոզվելու համար փորձեք եւ անկասկած կհամոզվեք, թե որքան բազմազան եւ ինտենսիվ խոհարարական ստեղծագործություններ է հնարավոր է գտնել այստեղ: Պրոֆեսիոնալ անձնակազմը, բարձրակարգ սպասարկումը, համեղ ուտեստները կապահովեն, որպեսզի դուք զգաք ձեզ ինչպես ձեր տանը։
«Ծաղկունք» ռեստորանը Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա է. գտնվում է ոչ հեռու Սևանա լճից եւ եզակի կետ է Սևան-Դիլիջան-Ծաղկաձոր զբոսաշրջային երթուղու վրա: Տարածաշրջանում առկա են տպավորիչ հուշարձաններ, լանդշաֆտային տեսարաններ, որոնց թվում է նաև Գեղարքունիքի մարզի «Կապույտ մարգարիտը»՝ հայտնի Սեւանա լիճը, որը շրջապատում է Սևանի թերակղզին եւ հռչակավոր Սևանավանքը, որը իրավամբ Հայաստանի ու Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Շնորհիվ Mads Refslund-ի, ով հայտնի Noma -ի համահիմնադիրներից է (մշտապես աշխարհի լավագույն ռեստորանների ցանկի առաջին հորիզոնականը ներառվող Կոպենհագենյան ռեստորանը)` մասամբ մշակել է «Ծաղկունքի» ճաշացանկը, որի շնորհիվ ռեստորանը ունի խոհարարական բացառիկ հմտություններ: 2021 թվականին Ծաղկունքը հայտնի ամերիկյան Forbes ամսագրի վարկածով դասվել է աշխարհի լավագույն ռեստորանների տասնյակում։ Իսկ արդեն 2024 թվականին «Ծաղկունք»-ին անրադարձել է բրիտանական հեղինակավոր The Guardian-ը, որը ռեստորանը ընդգրկել է Եվրոպայի բարձրակարգ ռեստորանների շարքին:
«Ծաղկունք» ռեստորանում Դուք հնարավորություն կունենաք նաև բացահայտելու հայկական ավանդական հացի՝ Լավաշի պատմությունը եւ ավանդույթները՝ մասնակիցը դառանալով տեղի հնագույն հացատանը (վերականգնված) կազմակերպվող Լավաշի թխման վարպետաց դասերին. երբ օդը կլցվի դրախտային թարմ թխած հացի հոտով, եւ լավաշը դուրս կգա թոնիրից բոլորովին տաք եւ հրեղեն, Դուք հնարավորություն կունենաք համտեսելու նոր թխված ախորժաբեր լավաշը տեղական պանրի տեսականիներով եւ կանաչեղենով: Զգացեք կենդանի անցյալը եւ վայելեք հին հայկական ավանդության այս յուրօրինակ փորձառությունը:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին