Նոր Հորիզոնների Բացահայտում:
Թեժ Առաջարկներ Ամենացածր Արժեքներով

Բացահայտի´ր աշխարհը Մագելլայնի հետ!

Մագելլայն. Փնտրե´ք Հիմա։ Գտե´ք հիանալի առաջարկներ՝ թռիչքներ, հյուրանոցներ, տուրեր եւ այլ ծառայություններ:

Զբոսաշրջությամբ Գրավիչ Երկրները

Ճանապարհորդե´ք աշխարհով մեկ, այցելե´ք լավագույն երկրները: Բացահայտե´ք տարբեր մշակույթներ, տպավորիչ տեսարժան վայրեր եւ գեղեցիկ քաղաքներ, որոնք խոստանում են անմոռանալի հիշողություններ....

Bahamas

Belgium

Cyprus

Egypt

France

Greece

Germany

Italy

Estonia

Finland

Israel

Latvia

Luxembourg

Monaco

Malta

Netherlands

Poland

Romania

Australia

Bulgaria

Ecuador

Fiji

India

Lithuania

Maldives

Norway

Philippines

Serbia

Spain

Sri Lanka

Thailand

Argentina

United Arab Emirates

Lebanon

Singapore

Japan

Slovakia

Ethiopia

South Africa

Jamaica

Jordan

Tunisia

Trinidad and Tobago

Ukraine

Uruguay

United States of America

Brazil

Croatia

Faroe Islands (Associate Member)

Denmark

Indonesia

United Kingdom

Jersey

Mexico

New Zealand

Paraguay

Republic of Moldova

Iceland

Czechia

Portugal

Austria

Canada

Armenia

Georgia

Switzerland

Ուղեցույց

Մեկօրյա Շրջայց Թայպեյում

Ըստ ավանդության՝ 16-րդ դարում պորտուգալացի նավաստիները Թայվանն անվանել են «Իլյա Ֆորմոզա» (Ilha Formosa)՝ «Գեղեցիկ կղզի»։ Ամեն դեպքում, այդպես է պատմությունը։ Մայրաքաղաք Թայպեյը գտնվում է կղզու հյուսիսում՝ հրաբխային բլուրներով շրջապատված գոգավորության վրա։ Այստեղ հաճախ է անձրեւում։ Մարդիկ անձրեւանոցներ են կրում այնպես, ինչպես ուրիշները կրում են բանալիներ, իսկ քաղաքն իր կյանքով է ապրում։ Այն լավագույնս բացահայտելու համար հարկավոր է մեկ ամբողջական օր տրամադրել՝ սկսելով վաղ առավոտից։

5:30-ին՝ Փղի Լեռ (չինարեն՝ 象山)
Մետրոյով հասեք Սյանշան կայարան և քայլեք մինչև արահետի սկիզբը։ Աստիճանները զառիթափ են։ Քսան րոպե, ավելի քիչ, եթե լավ մարզավիճակում եք, և պատրաստ եղեք, որ մարզահագուստով թոշակառուները կանցնեն ձեզնից առաջ։ Վերելքը կտեւի քսան րոպե (ավելի քիչ, եթե լավ մարզավիճակում եք)․ մի զարմացեք, եթե ձեզ շրջանցեն սպորտային հագուստով ալեհեր տղամարդիկ, ովքեր ամեն առավոտ այստեղ են լինում։ Գագաթին գտնվող ժայռերից բացվում է ուղիղ տեսարան դեպի «Թայբեյ 101» երկնաքերը։ Ամպամած առավոտներին աշտարակը «չքվում» է՝ անհետանալով մոտավորապես քառասուներորդ հարկի մակարդակում, ինչն ինքնին տպավորիչ է։ Իջնելուց հետո նախաճաշեք՝ խմելով տաք սոյայի կաթ ու համտեսելով «յուտյաո» (youtiao). տապակած խմորից պատրաստված երկարավուն ձողիկներ եւ խմեք տաք սոյայի կաթ:

8:00-ին՝ Լունշան Տաճար
Լունշան տաճարն ունի իր սեփական մետրոյի կայարանը, որը խոսում է նրա կարեւորության մասին։ Այն 1738 թվականին կառուցել են Ֆուցզյանից եկած վերաբնակները։ Տաճարն այրվել է, վնասվել է երկրաշարժերից, իսկ 1945 թվականին ուղիղ հարված է ստացել դաշնակիցների ռմբակոծությունից։ Գլխավոր սրահում գտնվող Գուանյին աստվածուհու արձանը հրաշքով պահպանվել է այդ հարձակման ժամանակ, եւ մարդիկ առայսօր խոսում են այդ մասին։ Ուշադրություն դարձրեք կիսալուսնաձեւ կարմիր փայտե իրերին։ Մարդիկ հարց են տալիս, դրանք գցում գետնին եւ պատասխանը կարդում՝ ելնելով նրանից, թե ինչ դիրքով են դրանք ընկել։ Եթե մեկը ընկնում է հարթ, իսկ մյուսը՝ կլոր կողմով դեպի վեր, դա նշանակում է «այո»։

11:00-ին՝ Դիհուայի Փողոց
Սա հին Թայպեյն է։ Տասնիններորդ դարում Դադաոչեն թաղամասից գետով թեյ եւ կամֆորա էին ուղարկում, իսկ վաճառականները կառուցում էին փորագրված ճակատներով բարձր շենքեր, որոնք ծառայում էին և՛ որպես խանութ, և՛ որպես բնակարան։ Դրանք կանգուն են մինչ օրս։ Այսօր այնտեղ վաճառում են չորացրած շիիտակե սունկ, ծովային խեցեմորթ, խոտաբույսեր, գործվածքներ եւ բազմատեսակ չրեղեն։

Այստեղ է գտնվում նաև Սյահայ քաղաքային աստվածության տաճարը (Xiahai City God Temple): Այն փոքր է։ Մարդիկ այստեղ գալիս են Յուե Լաոյի՝ ամուսնության աստծո մոտ, ով, ըստ ավանդության, կարմիր թելով կապում է ապագա զույգերին։ Շատերը հետո վերադառնում են՝ նրա համար հարսանեկան քաղցրավենիք բերելով։

14:00-ին՝ Բեյթոու
Բեյթոու կայարանում նստեք Սինբեյթոու տանող գնացքը։ Նախքան որեւէ բան տեսնելը կզգաք ծծմբի սուր հոտ։ Ջերմային հովիտը այգու վերին մասում է։ Դա գոլորշի արձակող կանաչ լճակ է, որի ջուրն այնքան տաք է, որ արգելված է ձեռք տալը։ Հետադարձ ճանապարհին կանցնեք հանրային գրադարանի կողքով՝ փայտե շենք, որի տանիքը ծածկված է բուսականությամբ։

Վտակի մոտ գտնվող բացօթյա հանրային բաղնիքը նախատեսված է և՛ տղամարդկանց, և՛ կանանց համար, ուստի ձեզ հետ լողազգեստ վերցրեք։ Հյուրանոցային բաղնիքները սովորաբար առանձնացված են՝ տղամարդկանց եւ կանանց համար, եւ այնտեղ մտնում են առանց հագուստի։ Մեկ ժամը լիովին բավարար է։ Դուրս կգաք մարմնում ծանրության եւ դանդաղաշարժության զգացումով, ինչն էլ հենց նպատակն է։ 

17:00-ին՝ Մաոկուն
Բեյթոուից այստեղ հասնելը մեկ ժամից ավելի է տեւում՝ ամբողջ քաղաքով մինչև Թայպեյի կենդանաբանական այգու կայարան։ Հետո ճոպանուղին։ Եթե դեմ չեք ավելի երկար հերթ կանգնելուն, սպասեք ապակե հատակով խցիկին։

Մաոկունում թեյ են աճեցնում, հիմնականում Թիեկուանյին եւ Բաոչժուն։ Ճանապարհի երկայնքով թեյարաններում այն եփում են փոքրիկ կավե թեյամաններում, իսկ շատերը թեյի տերեւներով նաև ուտեստներ են պատրաստում։ Գտեք մի պատշգամբ, պատվիրեք թեյաման եւ մնացեք մինչև մութն ընկնի, մինչ ներքեւի գոգավորությունը կլցվի լույսերով։

19:30-ին՝ «Էլիզայի համար» 
Թայպեյում գրեթե չկան հանրային աղբամաններ։ Աղբը հավաքվում եւ տեղափոխվում է բեռնատարներով, որոնցից յուրաքանչյուրը երաժշտություն է հնչեցնում՝ տեղեկացնելով իր մոտենալու մասին։ Սովորաբար դա Բեթհովենի «Էլիզայի համար» (Für Elise) ստեղծագործությունն է, երբեմն էլ՝ «Օրիորդի աղոթքը» (A Maiden's Prayer)։ Երբ հնչում է մեղեդին, նրբանցքների բնակիչները դուրս են գալիս՝ ձեռքներին աղբի կամ տեսակավորված վերամշակվող թափոնների տոպրակներ (ոմանք նույնիսկ գիշերազգեստով են)։ Մայթեզրին երկու րոպե զրուցելուց հետո բեռնատարը շարունակում է իր ճանապարհը։

21:00-ին՝ Ռաոհե Գիշերային Շուկա
Ռաոհեն մոտ 600 մետր երկարությամբ մեկ ընդհանուր փողոց է։ Մուտքը գտնվում է Սոնգշան կայարանի հարեւանությամբ՝ Ցիյու տաճարի մոտ։ Առաջին հերթը, որ կտեսնեք, պղպեղով կարկանդակների համար է։ Դրանք թխվում են կավե թոնրի ներսի պատին կպցնելով, եւ լցոնված են խոզի մսով, առատ սև պղպեղով ու կանաչ սոխով։ Այնուհետև շարունակեք ճանապարհը. այստեղ կարող եք համտեսել խոզի կողիկներով եւ խոտաբույսերով ապուր, խորոված կաղամարներ, իսկ եթե համարձակ եք՝ նաև «հոտած տոֆու» (stinky tofu)։ Ճաշկերույթը կարող եք եզրափակել սառցե աղանդերով (shaved ice)։

23:30-ին՝ «Թայպեյ 101»
Այս ժամին դիտահարթակը փակ է լինում, ուստի շենքը կարող եք դիտել փողոցից։ 508 մետր բարձրություն ունեցող այս կառույցը ավարտին է հասցվել 2004 թվականին եւ վեց տարի շարունակ կրել է աշխարհի ամենաբարձր շենքի տիտղոսը։ Այս ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է բամբուկ՝ բաղկացած է ութ հատվածից, որոնցից յուրաքանչյուրն ունի ութ հարկ (չինական մշակույթում ութ թիվը հաջողություն բերող է համարվում)։ Վերին հատվածում պողպատե 660-տոննանոց գունդ է կախված՝ ճոպանների վրա․ այն ծառայում է որպես կայունացուցիչ՝ թայֆունների եւ երկրաշարժերի ժամանակ աշտարակը կայուն պահելու համար։ Շենքի լուսավորության գույնը փոխվում է՝ կախված շաբաթվա օրից․ երկուշաբթի օրը այն կարմիր է, իսկ հետո, անցնելով ծիածանի բոլոր գույների միջով, կիրակի օրը դառնում է մանուշակագույն։

Մագելլանյան Դիտարկումներ
Մենք կարծում ենք, որ Թայպեյը լավագույնս կարելի է բացահայտել առանց խիստ պլանավորման։ Այստեղ ամեն ինչ մոտ է մետրոյի կայարաններին, քաղաքում անվտանգ է նույնիսկ ուշ գիշերին, իսկ փոքր խանութները մշտապես բաց են։ Ձեզ հետ անպայման անձրեւանոց վերցրեք։ Եվ տեղ պահեք երկրորդ ընթրիքի համար:

Միյաջիմա

Խաղաղ ջրերի վրայով Միյաջիմագուչիից դեպի Միյաջիմա կղզի անցնելիս, տեսնում եք, թե ինչպես է ծովից անմիջապես վեր հառնում հայտնի վառ կարմիր գույնի Իցուկուսիմայի հսկա կոթողը։ Սերունդներ շարունակ ճապոնացի արվեստագետներն այս վայրը դասել են երկրի լավագույն երեք տեսարժան վայրերի շարքին: Տեղացիները կղզին պաշտոնապես անվանում են Իցուկուսիմա։ «Միյաջիմա» անվանումը բառացի թարգմանվում է որպես «սրբավայր կղզի», որն արմատավորված է հնագույն պաշտամունքային սովորությներում։ Վաղ շրջանի ուխտավորները սրբազան էին համարում հողի յուրաքանչյուր թիզը։ Նրանք Իցուկուսիմա սրբավայրը կառուցել են մակընթացային գոտում փայտե հենասյուների վրա, որպեսզի ուխտավորները կարողանան մոտենալ եւ մտնել ներս՝ առանց սրբազան հողին ոտք դնելու։

Իցուկուսիմա Սրբավայրը Եւ Համանուն Կոթողը՝ «Տորիի» Մեծ Դարպասը
Զորավար Տայրա նո Կիյոմորին սրբավայրին իր խորհրդավոր տեսքը հաղորդել է 1168 թվականին։ Մակընթացության ժամանակ ջուրը բարձրացնում է ամբողջ համալիրը տղմուտ հատակից՝ դրա երկար կարմիր միջանցքները վերածելով ջրի վրա լողացող փայտե ավանի։ Տեղատվության ժամանակ ջուրը հետ է քաշվում՝ ի հայտ են գալիս փոքրիկ ջրափոսեր՝ լցված մանր խեցգետիններով ու թաց ավազով։ Այդ ժամանակահատվածում դուք կարող եք ոտքով հասնել մինչև Իցուկուսիմայի դարպասը։

Ներկայիս դարպասը կառուցվել է 1875 թվականին՝ կամֆորայի ծառի ամուր փայտից։ Այն ունի մոտ 17 մետր բարձրություն եւ առանց ստորգետնյա հենասյուների՝ իր իսկ հսկայական քաշի շնորհիվ կայուն կանգնած է ծովի հատակին։ 1996 թվականին համալիրը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ համաշխարհային ժառանգության ցանկում։ 

Միսեն Լեռը
Կառույցների ետնաֆոնին երկինք է հառնում 535 մետրանոց Միսեն լեռը։ Լանջերը ծածկված են խիտ սաղարթախիտ անտառով, իսկ արահետները անցնում են մամռապատ ժայռերի ու լեռնային առուների կողքով։ Ոտքով վերելքը տեւում է մոտ երկու ժամ, բայց ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ճոպանուղով։ Գագաթին կան մի քանի փոքր տաճարներ, այդ թվում՝ Գումոնջիդոն՝ տաճար, որը հիմնադրվել է մ.թ. 9-րդ դարի սկզբին մեծ իմաստուն Կոբո Դաիշիի կողմից՝ Չինաստանից վերադառնալուց հետո: Այստեղ Ռեյկադո սրահում, անդադար վառվում է Կոբո Դայշին կողմից դեռևս 806 թվականին բորբոքած կրակը եւ այդ ժամանակից ի վեր այն առայսօր երբեք չի մարել։ 1964 թվականին այս կրակից մի բոց տարվեց Հիրոսիմա՝ Խաղաղության կրակը վառելու համար։ Գագաթից բացվում է Սետոյի ներքին ծովածոցը, որտեղ ուղեւորատար լաստանավերը մուգ կապույտ ծովը պատում են սպիտակ հետագծերով։

Տաճարները Եւ Եղնիկները
Լեռան ստորոտին է գտնվում Դայշոին (Daishoin) տաճարը։ Տարածքում շարված են ձեռագործ գլխարկներով զարդարված հարյուրավոր փոքր քարե արձանիկներ, իսկ աստիճանների բազրիքներին ամրացված են մետաղյա աղոթքի անիվներ, որոնք այցելուները կարող են պտտել։ Մոտակայքում է գտնվում Սենջոկակուն (Senjokaku)՝ չներկված փայտից կառուցված հսկայական դահլիճը, որի կառուցումը 1587 թվականին նախաձեռնվել էր Հիդեյոշի Տոյոտոմիի կողմից՝ պատերազմում զոհվածների հոգիների հանգստության համար։ Նրա մահից հետո ավարտին չհասցվեց շինարարությունը, ինչի հետեւանքով առաստաղը եւ մուտքը մնացել են անավարտ։ Ենթադրվում է, որ 27 մետր բարձրությամբ հինգ հարկանի պագոդան կառուցվել է 1407 թվականին՝ չինական եւ ճապոնական ճարտարապետական ​​ոճերի ներդաշնակ համադրությամբ: 

Քաղաքի փողոցներով ազատորեն շրջում են վայրի սիկա եղնիկներ։ Նրանք բավականին ընտելացած են եւ անկաշկանդ մոտենում են զբոսաշրջիկներին՝ հաճախ սիրով ծամելով իրենց ձեռքն ընկած թղթե քարտեզները կամ գնացքի տոմսերը։

Կղզու Համերը
Լավագույն ուտեստները կարելի է գտնել Օմոտեսանդո (Omotesando) փողոցում։ Հիրոսիմայի ծոցում արդյունահանվում են համաշխարհային մակարդակի ոստրեներ, որոնք վաճառողները փողոցում թարմ վիճակում խորովում են շիկացած ածուխների վրա։ Այստեղ կարող եք համտեսել նաև «մոմիջի մանջու» (momiji manju)՝ տերեւի տեսքով թխվածքներ՝ լցոնված կարմիր լոբու քաղցր մածուկով, ինչպես նաև «անագո մեշի» (anago meshi)՝ մատուցվող խորոված ծովային օձաձուկ համեմված բրնձով։ Ամեն աշուն կարմիր թխկիները վառ գույներով են պատում Մոմիջիդանի (Momijidani) այգին։

Օգտակար Խորհուրդներ 
Միյաջիմագուչիից (Miyajimaguchi) լաստանավերը պարբերաբար են երթեւեկում, եւ ուղեւորությունը տեւում է մոտ տասը րոպե։ JR լաստանավի ծառայությունը ներառված է Japan Rail Pass-ի մեջ, ընդունվում են նաև ICOCA քարտեր, իսկ ուղղիղ ջրային երթուղիները կղզին կապում են Հիրոսիմայի խաղաղության հուշահամալիրի հետ։ Տեղական իշխանությունները լաստանավի տոմսի հետ միասին գանձում են այցելուից փոքր վճար՝ 100 իենի չափով։ Տեղական ավանդական հյուրանոցում  («ռյոկան») գիշերելով՝ հաղորդակից կդառնաք կղզու ոգեղեն ներաշխարհին. երբ մեկնում է օրվա վերջին նավը, ամբոխն անհետանում է, մութ ափին լապտերներ են վառվում, եւ լուսավորված «Տորիի» Մեծ դարպասը փայլում է գիշերային ծով վրա։

Մագելլանյան Դիտարկումներ
Այցելուների մեծ մասը Միյաջիմային հատկացնում է ընդամենը մի քանի ժամ եւ հեռանում՝ իր հետ տանելով Իցուկուսիմայի դարպասի լուսանկարը։ Սակայն կղզին ավելի մեծ ուշադրության է արժանի։ Ժամանե՛ք մակընթացության ժամանակ, սպասե՛ք, մինչև ծովի ջուրը հետ քաշվի, բարձրացե՛ք Միսեն լեռը, քանի դեռ լույսը մեղմ է, եւ մնացե՛ք մինչև ուշ երեկո, երբ լապտերների վառվող լույսերի տակ եղջերուները թափառում են խաղաղ փողոցներով։ Ճապոնիայում քիչ վայրեր կան, որոնք թույլ են տալիս այդքան մոտ լինել ու զգալ՝ հաղորդակից լինելով ճապաոնաական ոգեղեն ներդաշնակությանը։

Օկտոբերֆեստ

Առաջին ձայնը, որ լսում եք, փողային նվագախմբի հնչյուններն են։ Այն տարածվում է Թերեզիենվիզեինց (Theresienwiese) շատ հեռու նախքան վրանների երևալը՝ խառնվելով բոված նշի և փայտի ծխի բույրին։ Հետզհետե բազմությունը խտանում է, ավելանում են ավանդական «դիրնդլ» (dirndl) զգեստներով եւ կաշվե տաբատներով մարդիկ, եւ Մյունխենը բեմականացնում է այն փառատոնը, որին պատրաստվել է ամբողջ տարվա ընթացքում։

Օկտոբերֆեստը աշխարհի ամենամեծ ժողովրդական փառատոնն է, եւ ամեն աշուն այն միլիոնավոր մարդկանց է հավաքում հին քաղաքի եզրին գտնվող մի ընդարձակ բացատում։ Տեղացիներն այն պարզապես անվանում են «Վիզն» (Wiesn-ը քաղաքի տոնավաճառ-հրապարակի կարճ անվանումն է)։ Բավական է մի քանի ժամ անցկացնել այնտեղ, եւ դուք նույնպես կսկսեք այդպես անվանել այն։

Առայսօր Շարունակվող Թագավորական Հարսանիք
Պատմությունը սկսվում է 1810 թվականի հոկտեմբերին, երբ Բավարիայի գահաժառանգ արքայազն Լյուդվիգն ամուսնանում է արքայադուստր Թերեզայի հետ։ Մյունխենի բնակիչները հրավիրվում են տոնակատարության՝ քաղաքի դարպասներից դուրս գտնվող դաշտերում, եւ օրն ավարտվում է ձիարշավով։ Դաշտերն անվանակոչվում է հարսնացուի պատվին, իսկ տոնակատարությունը կրկնվում է հաջորդ տարի։ Եվ դրան հաջորդող տարիներին։

Հաջորդ երկու դարերի ընթացքում ձիերը անհետացան, հայտնվեց գարեջուրը, իսկ փառատոնը տեղափոխվեց սեպտեմբեր՝ ավելի տաք երեկոներից օգտվելու համար։ Այսօր այն տեւում է մոտ երկուսուկես շաբաթ։ Այն բացվում է սեպտեմբերի երկրորդ կեսի շաբաթ օրը եւ փակվում հոկտեմբերի առաջին կիրակի օրը կամ հոկտեմբերի 3-ին, եթե այդ օրն է համընկնում։

Տոնական-Ավանդական Հագուստ
Այցելուների մեծ մասը գալիս է բավարական ավանդական տարազով։ Տղամարդիկ կրում են կարճ կաշվե տաբատներ՝ ասեղնագործ կախիչներով, ինչպես նաև վանդակավոր վերնաշապիկ, հաստ բրդյա գուլպաներ եւ ճտքավոր կոշիկներ։ Ոմանք կրում են նաև թաղիքե գլխարկ՝ զարդարված քարայծի մազերի փնջով։ Կանայք հագնում են «դիրնդլ»՝ սպիտակ բլուզի վրայից հագած մարմնիը գրկող կորսաժ, լայն փեշեր եւ գոգնոց։ Գոգնոցի ժապավենը թաքցնում է մի փոքրիկ գաղտնիք։ Ձախից կապված՝ նշանակում է, որ կինը ամուրի է, աջից կապված՝ նշանակում է, որ նա խաբված է, մեջքից կապված՝ նշանակում է, որ նա այրի է։ Մյունխենի շատ ընտանիքներ տարիներ շարունակ պահպանում են իրենց լավագույն զգեստները և փոխանցում դրանք իրենց երեխաներին։ Հայտնի գարեջրի արտադրողներ Augustiner, Paulaner, Spaten, Löwenbräu եւ Hofbräu ընկերություններն առաջարկում են փառատոնի համար նախատեսված հատուկ գարեջուր, որն ավելի ուժեղ է եւ ավելի ոսկեգույն, քան նրանց սովորական տեսակները։ Այն մատուցվում է մեկ լիտր տարողությամբ ծանր ապակե գավաթով, եւ միանգամից դրանցից չորսը տեղափոխելը պահանջում է հատուկ հմտություն, որին մատուցողուհիները լուրջ են վերաբերվում։

Բացման օրը՝ կեսօրին, Մյունխենի քաղաքապետը ծորակը խփում է առաջին տակառի մեջ եւ բղավում՝ «O'zapft is!» (նշանակում է՝ «բացված է» կամ «ծորակը տեղադրված է»)։ Հաջորդում են թնդանոթի տասներկու կրակոցներ, եւ միայն դրանից հետո է գարեջուրը սկսվում մատուցվել։

Տոնական Երգեր
Յուրաքանչյուր մեծ վրան ունի իր նվագախումբը, որը սովորաբար տեղավորվում է կենտրոնում գտնվող բարձր բեմի վրա։ Ցերեկը նրանք կատարում են բավարական փողային երաժշտություն, քայլերգեր եւ պոլկաներ (չեխական ժողովրդական պար, որը տարածվել է ողջ Եվրոպայում՝ զգալիորեն կորցնելով ազգային բնորոշության գծերը)։ Մոտավորապես յուրաքանչյուր քսան րոպեն մեկ հնչում է «Ein Prosit der Gemütlichkeit» կարճ կենաց-երգը, եւ ամբողջ վրանի մարդիկ ոտքի են կանգնում, բարձրացնում գավաթները եւ միասին խմում։ Երեկոյան ծրագիրը վերածվում է համընդհանուր երգեցողության։ «Fliegerlied» երգի ժամանակ բոլորը թռչունների պես թափահարում են ձեռքերը, ընդմիջումները լցվում են գերմանական հայտնի խնջույքային երգերով, իսկ միջազգային հիթերը, ինչպիսիք են «Country Roads»-ը կամ «Sweet Caroline»-ը, ստիպում են հազարավոր անծանոթ մարդկանց երգել նստարանների վրա։

Ի՞նչ Ուտել.
Դասական պատվեր է համարվում տապակած հավի կեսը՝ խրթխրթան եւ աղի կաշվով։ Փայտե հենակներից կախված են հսկայական պրեցելներ (աղի կարկանդակներ), առավոտյան մատուցվում է «Weißwurst» (սպիտակ նրբերշիկ)՝ քաղցր մանանեխով, իսկ երկար շամփուրների վրա ամրացված ձուկը դանդաղ եփվում է շիկացած ածուխների վրա։ Քաղցրավենիքի համար փնտրեք ժապավեններից կախված կոճապղպեղե սրտիկներ, որոնք զարդարված են ջնարակով գրված սիրո խոսքերով։ Մարդիկ դրանք գնում են միմյանց համար եւ ամբողջ օրը կրում պարանոցից կախված։

Օգտակար Խորհուրդներ
Առանց նախնական ամրագրման տեղ գտնելու ամենահարմար ժամանակը աշխատանքային օրվա առավոտն է։ Հանգստյան օրերին վրանները շատ արագ լցվում են։ Կանխիկը լավ գաղափար է: Մյունխենի հյուրանոցները ամիսներ առաջ են ամրագրվում ուստի խորհուրդ է տրվում ամրագրումը կատարել հնարավորինս շուտ:

Մագելլանյան Դիտարկումներ
Օկտոբերֆեստը կարելի է պարզապես ընկալել որպես մի երկարատև խնջույք, սակայն այդ աղմուկի մեջ ինչ-որ անբացատրելի հուզիչ երեւույթ է թաքնված։ Անծանոթ մարդիկ կիսում են նույն նստարանն ու երգը, ընտանիքները սերնդեսերունդ պահպանում են ավանդույթները, եւ ամբողջ քաղաքը երկու շաբաթ շարունակ տոնում է պարզապես միասին լինելու ուրախությունը։ Կարող եք գալ գարեջրի համար, եթե ցանկանում եք, սակայն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի երկար կհիշեք ձեր սեղանակիցներին։

Օսակա

Օսական դարեր շարունակ եղել է առեւտրային կենտրոն, եւ այստեղ մարդիկ ավելի հյուրընկալ են, քան Ճապոնիայի մյուս տարածաշրջաններում։ Քաղաքն աղմկոտ է, առատաձեռն եւ մի փոքր համարձակ։ Տեղի հին ողջույնի խոսքը՝ «Մոկարիմակկան» (Mokarimakka), նշանակում է՝ արդյո՞ք գործերը լավ են ընթանում։
Քաղաքն անգամ հատուկ բառ ունի իր սիրելի սովորության համար․ «Կուիդաորե» (Kuidaore), որը նշանակում է «ուտել մինչև ուժասպառ լինելը»։ Եկե´ք քաղցած եւ հեռացե´ք հիշարժան պատմություններով։

Դոտոնբորի
Նամբա շրջանի ջրանցքի երկայնքով հսկայական նեոնային ցուցանակներ են տեղադրված, իսկ հսկա մեխանիկական ծովախեցգետինը դանդաղորեն շարժում է իր ոտքերը ռեստորաններից մեկի մուտքի վերեւում: Էբիսու կամրջի մոտ գտնվող հայտնի «Վազող մարդու» (Glico) լուսավորված ցուցանակը 1935 թվականից ի վեր կանգնած է կամրջի վերեւում՝ ձեռքերը վեր բարձրացրած, եւ ամբողջ գիշեր մարդիկ լուսանկարվում են նրա ֆոնին։

Եկե´ք մութն ընկնելուց հետո եւ հետեւե´ք ախորժաբեր բույրերին։ Տակոյակիի կրպակներում համտեսե´ք տակոյակի՝ խմորի փոքրիկ գնդիկներ՝ ներսում ութոտնուկ, որոնք պատրաստվում են թուջե թավայի մեջ ձեր աչքի առաջ: Օկոնոմիյակին կաղամբով եւ խոզի մսով համեղ նրբաբլիթը, պատրաստվում է անմիջապես ձեր սեղանի վրա տեղադրված տաք սալիկի վրա։ Եթե չգիտեք՝ ինչպես ուտել որևէ ուտեստ, խոհարարը սովորաբար ցույց կտա ձեզ։ Հանգստյան օրերին այստեղ մարդաշատ է լինում, ուստի ավելի հարմար է այստեղ այցելել աշխատանքային օրերի երեկոները։

Օսակայի Ամրոցը
Տոյոտոմի Հիդեյոշին ամրոցի կառուցումը սկսել է 1583 թվականին, չնայած հետագա դարերի ընթացքում այն ​​մի քանի անգամ այրվել եւ վերակառուցվել է։ Սպիտակ ու կանաչ աշտարակը, որ տեսնում եք այսօր, թվագրվում է 1931 թվականով։ Ամրոցը վեր է հառնում քարե պարիսպների թիկունքում, որոնք այնքան հսկայական են, որ որոշ առանձին քարաբեկորներ կշռում են ավելի քան հարյուր տոննա։ 

Աշտարակի ներսում գտնվող թանգարանը նվիրված է իշանատենչ զորավարներին, ովքեր մարտնչել են դրա համար։ Դրսում ավելի տպավորիչ է։ Խրամի շուրջ գտնվող այգին գարնանը լցվում է բուրավետ սակուրայի ծաղկունքով, իսկ աշնանը գինկգոյի ծառերը ոսկեզօծում են արահետները։ Աշտարակը բացվում է առավոտյան ժամը իննին, եւ եթե այդ ժամին այցելեք, կկարողանաք հանգիստ շրջել վերին հարկով՝ նախքան զբոսաշրջային ավտոբուսների ժամանումը։

Կուրոմոն Իչիբայի Շուկա
Այս փակ շուկան Օսակային մատակարարում է թարմ մթերքներով դեռևս 19-րդ դարի սկզբից: Տեղացիների շրջանում այն հայտնի է «Օսակայի խոհանոց» անվամբ։ Մոտ 150 տաղավարներ են տեղակայված մոտ 600 մետր երկարությամբ փողոցի երկայնքով: Նրանք վաճառում են խորոված ծովախեցգետիններ, թարմ թյուննոս, ծովային ոզնի եւ սովորականից մեծ չափերով ճապոնական ելակ, ինչպես նաև տաղավարների մեծ մասն առաջարկում է տեղում ճաշելու հնարավորություն։

Այս վայրը այցելելու ամենահարմար ժամանակը առավոտյան ժամերն են, երբ ծովամթերքն ամենաթարմն է, եւ տաղավարները համեմատաբար քիչ մարդաշատ են։ Այցելելով այսեղ՝ դուք արագ կհասկանաք, թե ինչու են Օսակայում ուտելիքի մասին խոսում այնպես, ինչպես ֆուտբոլի մասին խոսում են մյուս քաղաքներում։

Շինսեկայ Եւ Ցուտենկակու Աշտարակ
Շինսեկայը կառուցվել է 1912 թվականին, իսկ դրա նախագծողները ոգեշնչվել են Փարիզի եւ Նյու Յորքի Քոնի Այլենդի օրինակներով։ Անվանումը նշանակում է «Նոր աշխարհ»։ Մեկ դար անց թաղամասը պահպանել է իր նոստալգիկ տեսքը՝ ռետրո ոճի խաղասրահներով, ձեռագործ նկարազարդ ցուցանակներով եւ փոքրիկ ժամանցի կետերով, որտեղ այցելուները ուտում են վաճառասեղանների մոտ։

Թաղամասի կենտրոնում է գտնվում Ցուտենկակու աշտարակը։ Ներսում տեղադրված է հաջողություն բերող աստվածություն Բիլիկենի արձանը, եւ այցելուները հաջողության ակնկալիքով շփում են նրա ոտնաթաթերը։ Տեղական յուրահատուկ ուտեստը կուշիկացուն է՝ պաքսիմատի փշրանքների մեջ տապակած միս եւ բանջարեղեն շամփուրների վրա։ Յուրաքանչյուր սեղանի վրա դրված է սոուսով ընդհանուր տարա, եւ արգելվում է շամփուրը կրկին թաթախել սոուսի ընդհանուր տարայի մեջ այն բանից հետո, երբ արդեն կծել եք այն։

Ումեդա Սքայ Երկնաքերը
Ումեդա Սքայ շենքը բաղկացած է երկու աշտարակից, որոնք վերնամասում միացված են շրջանաձեւ դիտահարթակով։ Փողոցից այն նման է հսկաների համար կառուցված դարպասի։ Այնտեղ հասնելու համար օգտվում են ապակե շարժասանդուղքներից, որոնք անցնում են աշտարակների միջև ընկած բաց տարածության վրայով։ «Լողացող այգի» (Floating Garden) կոչվող դիտահարթակը գտնվում է գետնից 173 մետր բարձրության վրա եւ ունի տանիքի շուրջը ձգվող բացօթյա անցուղի։

Այցելության համար լավագույն ժամանակը մայրամուտն է։ Կարելի է հետեւել, թե ինչպես են վառվում ստորեւ սփռված թաղամասերի լույսերը, իսկ պարզ եղանակին տեսարանը հասնում է անգամ մինչև Օսակայի ծոց։

Սումիյոշի Տայշա
Մեկ ժամով հետեւում թողե´ք նեոնային լույսերը։ Սումիյոշի Տայշան Ճապոնիայի ամենահին տաճարներից մեկն է, որն, ըստ ավանդույթի, հիմնադրվել է երրորդ դարում։ Նրա հիմնական սրահները պահպանում են հնագույն ոճը՝ ուղիղ տանիքներով եւ մուգ կարմիր փայտով՝ այն ժամանակաշրջանից, երբ բուդդայական տաճարները դեռ չէին ձեւավորել ճապոնական ճարտարապետությունը։

Այցելուները մուտք են գործում կամարակապ Սորիհաշի կամրջով. ըստ ավանդության՝ նրանք, ովքեր հատում են կամուրջ, մաքրագործվում են: Դարեր շարունակ նավաստիներն ու առեւտրականները աղոթել են այստեղ անվտանգ անցման եւ հաջող առեւտրի համար: Հին Հանկայ տրամվայը կանգ է առնում մուտքի մոտ, եւ բնակելի թաղամասերով անշտապ զբոսանքը դառնում է փորձառության բաղկացուցիչ մասը:

Մագելլանյան Դիտարկումներ
Կիոտոյում մի քանի օր անցկացնելուց հետո Օսական անակնկալ կերպով կարող է զարմացնել։ Մարդիկ ավելի աղմկոտ են, ուտելիքն՝ ավելի էժան, իսկ երեկոները՝ ավելի երկար։ Կիոտոն ցույց է տալիս, թե ինչպես է Ճապոնիան հիշում։ Օսական ցույց է տալիս, թե ինչպես է ապրում Ճապոնիան։ Քաղաքը հարմար է նրանց համար, ովքեր սիրում են համեղ ուտելիք եւ տեղացիների հետ զրույցներ, եւ մեկ գիշերը սովորաբար բավարար է, որպեսզի դուք կրկին Օսակա վերադառնալու անհագ ցանկություն ունենաք։