Մագելլայն. Փնտրեք Հիմա։ Գտեք հիանալի առաջարկներ թռիչքների, հյուրանոցների, տուրերի եւ այլ ծառայությունների:
Ամենաշատ Ճանապարհորդվող Երկրները
Ճանապարհորդեք աշխարհով մեկ, այցելել լավագույն երկրները: Բացահայտեք տարբեր մշակույթներ, ապշեցուցիչ տեսարժան վայրեր եւ գեղեցիկ քաղաքներ, որոնք խոստանում են անմոռանալի հիշողություններ:
Ուղեցույց
Զախեր Տորթ
Sacher (հայերեն տարբերակ՝ Զախեր) շոկոլադե տորթը դասական ավստրիական շոկոլադե խմորեղեն է, որը պատրաստվում է շոկոլադե սպունգից, ծիրանի ջեմից և փայլուն շոկոլադե գլազուրից: Այս համեղ շոկոլադե տորթը հորինել է Ֆրանց Զախերը․ ենթադրվում է, որ այն առաջին անգամ պատրաստվել է Վիեննայում արքայազն Մետերնիխի համար 1832 թվականին: Սա Վիեննայի ամենահայտնի խոհարարական հորիվածքներից մեկն է։ Այն հայտնի է դարձել Վիեննայի Sacher հյուրանոցում:
Sacher-ի յուրահատուկ բաղադրատոմսով պատրաստած տորթը վաճառվում է Վիեննայի, Զալցբուրգի, Ինսբրուկի և Գրացի Sacher հյուրանոցներում գտնվող Cafe Sacher մասնաճյուղերում, Բոլզանոյի Sacher խանութում, Վիեննայի օդանավակայանի Duty Free-ում և Sacher հյուրանոցին պատկանող օնլայն խանութում։
Sacher տորթի յուրահատուկ բաղադրատոմսը պահպանվում է խիստ գաղտնիության պայմաններում: Նրանք, ովքեր ծանոթ են բաղադրատոմսին, պնդում են, որ Sacher տորթի եզակիության գաղտնիքը ոչ թե բուն տորթի, այլ շոկոլադե գլազուրի բաղադրիչների մեջ է: Համաձայն լայն տարածում գտած տեղեկատվության՝ գլազուրը բաղկացած է երեք հատուկ տեսակի շոկոլադից, որոնք արտադրվում են տարբեր արտադրողների կողմից՝ բացառապես այս խմորեղենի պատրաստման համար: Այս ապրանքները հյուրանոցը ձեռք է բերում Գերմանիայի Լյուբեկից և Բելգիայից:
Ըստ Ֆրանց Զախերի որդու՝ Էդուարդի, Զախեր տորթը հորինվել է այն ժամանակ, երբ Ֆրանց Զախերը աշակերտում էր Մետերնիխի շեֆ-խոհարար Շամբելյեի մոտ։ Ինչպես հայտնի է, Ավստրիայի պետական կանցլեր արքայազն Կլեմենս Վենցել ֆոն Մետերնիխը իր խոհանոցի անձնակազմին հանձնարարել է արտասովոր աղանդեր պատրաստել՝ իր հատուկ հյուրերին տպավորելու համար։ Այնպես ստացվեց, որ այդ երեկո խոհարարը հիվանդացավ՝ թողնելով իր աշակերտ խոհարարին՝ այն ժամանակ 16-ամյա Ֆրանց Զախերին, որպեսզի կատարի այս խոհարարական կախարդական հնարքը։ Մետերնիխը՝ դիմելով Ֆրանց Զախերին, ասաց՝ «Հուսով եմ, որ այս գիշեր ինձ չես խայտառակի»:
Ֆրանց Զախերը օգտվեց պահից և հորինեց ամբողջ կյանքի հրուշակեղենը՝ շոկոլադե տորթը, որը պատմության մեջ կմնա որպես բարձրակագ դեսերտ-աղանդեր դեսերտների ցանկում՝ հայտնի որպես օրիգինալ Sacher-Torte անվանումով: Այնուամենայնիվ այդ օրը ճաշացանկում խայտառակություն չարձանագրվեց։ Շուտով տորթը պաշտամունքի հետևորդներ ձեռք բերեց և դարձավ «արքունիքում ներկայացված»: Այդ ժամանակվանից այն դարձավ կայսերական արքունիքի ֆավորիտը և շուտով նվաճեց սրտեր աշխարհում:
Ծաղկունք Ռեստորան
«Ծաղկունք» ռեստորանը սպասում է Ձեզ իր առանձնահատուկ ստեղծագործություններով. ուտեստներ, որոնք, անկասկած, կհիացնեն Ձեզ: Հայաստանի այս գողտրիկ վայրում է ծվարած տարածաշրջանի ամենաառաջադեմ, ամենաբարձրակարգ խոհանոցը. վայր, որտեղ սինթեզվում են հայկական եւ սկանդինավյան խոհանոցների լավագույն ավանդույթները: Ռեստորանը առաջարկում է տեղական ուտեստների ստեղծագործական շարք, ինչպիսիք են հայկական ախորժաբեր լավաշը, թարմ եւ ապխտած պանիրների տեսականին, տեղական վայրի բույսերից պատրաստված տարատեսակ աղցանները, ավելուկը, թանապաուրը, խաշը եւ այլն:
«Ծաղկունք» աչքի է զարնում նաեւ իր յուրահատուկ ոճով, որին առավել գրավչություն է հաղորդում ռեստորանանին կից հացատուն-հնավայրը (տեղում ժամանակին եղել է հին հայկական հացատուն), որտեղ թխվել եւ շարունակում է թխվել հայկական ավանդական ԼԱՎԱՇԸ: Համոզվելու համար փորձեք եւ անկասկած կհամոզվեք, թե որքան բազմազան եւ ինտենսիվ խոհարարական ստեղծագործություններ է հնարավոր է գտնել այստեղ: Պրոֆեսիոնալ անձնակազմը, բարձրակարգ սպասարկումը, համեղ ուտեստները կապահովեն, որպեսզի դուք զգաք ձեզ ինչպես ձեր տանը։
«Ծաղկունք» ռեստորանը Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա է. գտնվում է ոչ հեռու Սևանա լճից եւ եզակի կետ է Սևան-Դիլիջան-Ծաղկաձոր զբոսաշրջային երթուղու վրա: Տարածաշրջանում առկա են տպավորիչ հուշարձաններ, լանդշաֆտային տեսարաններ, որոնց թվում է նաև Գեղարքունիքի մարզի «Կապույտ մարգարիտը»՝ հայտնի Սեւանա լիճը, որը շրջապատում է Սևանի թերակղզին եւ հռչակավոր Սևանավանքը, որը իրավամբ Հայաստանի ու Եվրոպայի ամենագեղեցիկ վայրերից մեկն է: Շնորհիվ Mads Refslund-ի, ով հայտնի Noma -ի համահիմնադիրներից է (մշտապես աշխարհի լավագույն ռեստորանների ցանկի առաջին հորիզոնականը ներառվող Կոպենհագենյան ռեստորանը)` մասամբ մշակել է «Ծաղկունքի» ճաշացանկը, որի շնորհիվ ռեստորանը ունի խոհարարական բացառիկ հմտություններ: 2021 թվականին Ծաղկունքը հայտնի ամերիկյան Forbes ամսագրի վարկածով դասվել է աշխարհի լավագույն ռեստորանների տասնյակում։ Իսկ արդեն 2024 թվականին «Ծաղկունք»-ին անրադարձել է բրիտանական հեղինակավոր The Guardian-ը, որը ռեստորանը ընդգրկել է Եվրոպայի բարձրակարգ ռեստորանների շարքին:
«Ծաղկունք» ռեստորանում Դուք հնարավորություն կունենաք նաև բացահայտելու հայկական ավանդական հացի՝ Լավաշի պատմությունը եւ ավանդույթները՝ մասնակիցը դառանալով տեղի հնագույն հացատանը (վերականգնված) կազմակերպվող Լավաշի թխման վարպետաց դասերին. երբ օդը կլցվի դրախտային թարմ թխած հացի հոտով, եւ լավաշը դուրս կգա թոնիրից բոլորովին տաք եւ հրեղեն, Դուք հնարավորություն կունենաք համտեսելու նոր թխված ախորժաբեր լավաշը տեղական պանրի տեսականիներով եւ կանաչեղենով: Զգացեք կենդանի անցյալը եւ վայելեք հին հայկական ավանդության այս յուրօրինակ փորձառությունը:
Յունայթեդ Էյրլայնսը պատվիրել է նոր 100 Բոինգ 737 MAX ինքնաթիռ և ռեկորդային 100 նոր Բոինգ 787 Dreamliner
Թույլ տվեք Ձեզ ներկայացնել Յունայթեդ Էյրլայնսի մերօրյա գերարդիական նավատորմը: Վերջերս Յունայթեդ Էյրլայնսը պատվիրել է նոր 100 Բոինգ 737 MAX ինքնաթիռ և ռեկորդային 100 նոր Բոինգ 787 Dreamliner ինքնաթիռներ: Այս պատվերի արդյունքում Յունայթեդ Էյրլայնսի նավատորմի ավիոպարկը դարձավ ավելի մեծ և ավելի լավը, քան երբևէ՝ ավելացնելով մինչև 200 լայնաթափք ինքնաթիռներ՝ այն ԱՄՆ առևտրային ավիաընկերությունների պատմության մեջ արձանագրված ամենամեծ պատվերն է: Ընդհանուր առմամբ, այժմ ավիաընկերությունը ակնկալում է մինչև 2032 թվականը մոտ 700 նոր ինքնաթիռի ձեռքբերում. 2023-ին շաբաթական ավելի քան երկու ինքնաթիռ, իսկ 2024-ին՝ միջինում շաբաթական երեքից ավելի: Նոր լայնաթափք ինքնաթիռների ձեռքբերումը Յունայթեդ Էյրլայնսին թույլ է տալիս ուղևորներին առաջարկել ավելի մեծ ընտրության հնարավորություն: Յունայթեդ Էյրլայնսը ԱՄՆ-ում թիվ մեկ ավիաընկերությունն է, որն իրականացնում է թռիչքներ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսներով:
Մի փոքր Բոինգ 737 MAX և Բոինգ 787 Dreliners-ի մասին.
Ըստ Յունայթեդ Էյրլայնսի, նրանք ընտրել են Բոինգը մրցակից ինքնաթիռ արտադրող Էյրբասի փոխարեն, քանի որ ավիաընկերությունը ցանկանում է զարգանալ և արդեն ունի մի քանի տասնյակ 787 ինքնաթիռներ, ինչպես նաև օդաչուներ, որոնք պատրաստված են դրանցով թռչելու համար: Ավիաընկերությունը դեռևս տասնյակ Էյրբաս Ա350-ի պատվեր ունի մինչ 2030 թվականը, որը իրավմամբ համարվում է Բոինգ 787-ի մրցակից:
«Նրանք երկուսն էլ հիանալի ինքնաթիռներ են», - լրագրողների հետ զրույցում ասաց «Յունայթեդի» գործադիր տնօրեն Սքոթ Քիրբին: «Սակայն մենք արդեն ունենք 787 ինքնաթիռների մեծ ավիոպարկ: Եվ մերօրյա զարգացող աշխարհում, որտեղ մենք փորձում ենք տարեկան 2500 օդաչու ներգրավել և զարգացնել ավիաընկերությունը, նոր նավատորմի տիպի ներմուծումը կտրուկ դանդաղեցնում է դա»:
Նոր ինքնաթիռները շատ առավելություններ ունեն. ճանապարհորդները ստանում են հաճախորդների բարելավված փորձ՝ ավելի մաքուր, ավելի պարզեցված և երբեմն ավելի ընդարձակ ինտերիերով: Այսօր «Թռչելու ժամանակն է» կարգախոսով Յունայթեդ Էյրլայնս սպասարկում է 238 ներքին ուղղություններ և 118 միջազգային ուղղություններ 48 երկրներում կամ տարածաշրջաններում հինգ մայրցամաքներում՝ Չիկագո-Օ'Հար միջազգային օդանավակայանից և ութ կենտրոնից:
Մագելանի Շուրջերկրյա Ճանապարհորդությունը
Ֆեռնան Մագելանը պորտուգալացի ծովագնաց և հետախույզ էր, ով ժամանակին նավարկել է Պիրենյան Թերակղզու երկու պետությունների դրոշների ներքո. ինչպես՝ Պորտուգալիայի (1505–13), այնպես էլ՝ Իսպանիայի (1519–21)։ Մագելանը առաջին եվրոպացին էր, ով նավարկեց Խաղաղ օվկիանոսով և առաջին էր, ում առաջնորդությամբ 234 անձից բաղկացած արշավախումբ շրջեց երկրագնդով մեկ, չնայած այն հանգամանքի, որ այդ արշավախմբից շատերը, այդ թվում Մագելլանը, զոհվեցին այդ ճանապարհորդության ընթացքում:
Մինչ շուրջերկրյա ճանապարհորդությունը՝ դեռևս 1505 թվականին Մագելանը Հնդկաստան կատարած պորտուգալական արշավախմբի կազմում էր և ենթադրվում է, որ նա մոտ յոթ տարի անցկացրել է Գոայում, Կոչինում և Կիլոնում: Ավելի ուշ Մագելանը նավարկեց դեպի Մալակա՝ այժմյան Մալայզիա. նա աչքի ընկավ տեղի բնիկների հետ բախման ժամանակ։ 1512 թվականին վերադառնալով Լիսաբոն՝ Մագելանը կրկին ակտիվ մասնակցություն ունեցավ Հյուսիսային Աֆրիկայում Պորտուգալիայի ռազմական գործողություններին և վիրավորվեց։ Հենց այս ռազմարշավի ընթացքում Մագելանը մեղադրվեց մավրերի հետ անօրինական առևտրի մեջ. այն հետագայում պատճառ հանդիսացավ Պրտուգալիան լքելու և Իսպանիայում ապաստան գտնելու համար։
1517թ.-ին Մագելանը Իսպանիայի թագավոր Չարլզ V-ին ներկայացրեց արևմուտք նավարկելու և Ասիա հասնելու իր գաղափարը: Այնուհանդերձ, նրա նախագիծն ընդունվելուց և իսպանական թագից ֆինանսավորում ստանալուց հետո քաղաքական ինտրիգների արդյունքում նավարկությունը որոշ ժամանակով հետաձգվեց:
Ֆերդինանդ Մագելանի արշավախումբը 1519 թվականին ընդմիշտ փոխեց աշխարհը։ Իսպանիայից նա նավարկեց Հարավային Ամերիկա՝ անցնելով Մագելանի նեղուցը և անցավ Խաղաղ օվկիանոսը՝ հասավ Ֆիլիպիններ։ Թեև նա սպանվեց Ֆիլիպիններում, նրա նավերից մեկը շարունակեց նավարկությունը դեպի արևմուտք՝ Իսպանիա՝ կատարելով աշխարհի առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ Նրա ճանապարհորդությունը «երբևէ ձեռնարկված ամենամեծ ծովային ճանապարհորդությունն էր և ամենակարևորը», - գրում է պատմաբան, «Աշխարհի վերջից այն կողմ. Մագելանի սարսափելի շրջագայությունը» գրքի հեղինակ Լոուրենս Բերգրինը:
1519 թվականի սեպտեմբերին Մագելանի նավատորմը, որը բաղկացած էր 234 մարդկանցից, ներառյալ մի քանի պորտուգալացիներ, իտալացիներ և ֆրանսիացիներ, Իսպանիայի Սանլուկար դե Բարրամեդա քաղաքից սկսելով իր նավարկությունը, անցավ Ատլանտյան օվկիանոսը, որն այն ժամանակ հայտնի էր որպես ծով-օվկիանոս։ Երեք տարի անց՝ Մագելանի մահից հետո, միայն մեկ նավ՝ «Վիկտորիա»-ն, շրջափակումից հետո վերադարձավ Իսպանիա։ Մնացած նավը ղեկավարում էր բասկ Խուան Սեբաստիան Էլկանոն, ով վերադարձավ Իսպանիա 1522 թվականի սեպտեմբերին։ Ճանապարհին նրանք բացահայտեցին մինչ այտ եվրոպացիների համար անհայտ նոր օվկիանոս, նոր ուղիներ բացեցին եվրոպական առևտրի համար և ճանապարհ հարթեցին ժամանակակից գլոբալիզացիայի համար: Վաթսուն հազար մղոն անցնելուց և անձնակազմի անդամների շուրջ 80 տոկոսի մահից հետո, արշավախումբն ապացուցեց, որ հնարավոր է շրջել աշխարհը և դուռ բացեց Նոր Աշխարհի եվրոպական գաղութացման համար:
Չնայած այն հանգամանքին, որ այս ճանապարհորդությունը համարվում էր պատմության մեջ մեծագույններից մեկը, այնուամենայնիվ Մագելանի ճանապարհորդությունը դրա ավարտից հետո լրջագույն հետևանքներ չունեցավ։ Գլխավորն այն էր, որ Պորտուգալիայի և Իսպանիայի միջև վեճ սկսվեց, թե ով պետք է վերահսկի Մալուկկան։ Իսպանացիները բազմիցս փորձել էին իրենց ներկայությունը հաստատել կղզիներում, բայց ապարդյուն։ Ի վերջո, շատ կյանքեր և ժամանակ կորցնելուց հետո նրանք զիջեցին դրանք պորտուգալացիներին։
1519 թվականին Ֆերդինանդ Մագելանը հինգ նավերով նավարկեց Իսպանիայից՝ դեպի Մալուկկա։ Մագելանի նավարկությունը դեպի արևմուտք հովանավորվում էր Իսպանիայի կողմից, որը միտված էր Ատլանտյան օվկիանոսով Հնդկաստան հասնելուն: Նրա նպատակն էր հասնել Մոլուքյան կղզիների շատ շահավետ Համեմունքի կղզիներ և, ընդհանուր առմամբ, նույնը, ինչ վիճակված էր Կոլումբոսին տարիներ հետո. գնալ Արևմուտք՝ հասնելու Արևելք: Դրանով իսկ նրա արշավախումբը առաջինն էր Եվրոպայում, որը հատեց Խաղաղ օվկիանոսը՝ կատարելով շուրջերկրյա ճանապարհորդություն:
Մագելանի արշավախումբը բաղկացած էր հինգ նավերից՝ Վիկտորիա, Սանտյագո, Կոնսեպսիոն, Սան Անտոնիո և Տրինիդադ (այս վերջինը հենց գտնվում էր Մագելանի կառավարման ներքո)։ Նրանք բոլորն ունեին անձնակազմ, 2 տարվա համար բավարար պաշար և հրացաններ։
Նրանք 1519թ. սեպտեմբերի 20-ինսկսեցին նավարկությունը Անդալուսիայի Սանլուկար դե Բարրամեդա նավահանգստից, կարճ ժամանակով կանգ առան Կանարյան կղզիներում և շարունակեցին իրենց ճանապարհը:
Նոյեմբերի 29-ին նրանք հասան Բրազիլիա և դեկտեմբերին մտան Ռիո դե Ժանեյրոյի ծովածոց՝ մատակարարումներ ստանալու և նավերը վերանորոգելու համար։ Այնուհետև նրանք շարունակեցին նավարկել ծովեզերքով՝ փորձելով ուղի գտնել դեպի մայրցամաքի մյուս կողմը։
1520 թվականի սկզբին նրանք հասան մի գետի, որը նրանք անվանեցին «Ռիո դե լա Պլատա» (Արծաթի գետ, որը հայտնի է որպես Ռիվեր Փլեյթ), գետ, որի կողքին հետագայում պետք է կառուցվեին Բուենոս Այրես և Մոնտեվիդեո քաղաքները։
Մարտի վերջին նրանք որոշեցին ձմեռել ավելի հարավ գտնվող նոր շրջանում, որտեղ նրանք հանդիպեցին շատ բարձրահասակ և մեծ ոտքերով մարդկանց, որոնց անվանեցին «Պատագոնես»՝ այդ իսկ պատճառով տարածաշրջանն հետագայում անվանվեց «Պատագոնիա»:
Մայիսի վերջին «Սանտյագո» նավը խորտակվեց, ոչ մի մարդ չզոհվեց, իսկ օգոստոսին նրանք վերսկսեցին իրենց նավարկությունը:
Հոկտեմբերի 21-ին նրանք հասան «Տասնմեկ հազար կույսերի հրվանդանը», որը մեր օրերում կոչվում է «Մագելանի նեղուց»։ Վերջիվերջո, նրանք հասան մի անցուղի, որը նրանց պետք է տաներ մեկ այլ օվկիանոս։
Այդ վայրը սարսափելի տպավորություն թողեց արշավախմբի անդամների վրա՝ բարձր ժայռերով, հսկայական ծերպերով և շուրջբոլորը այրվող խարույկներով, որոնք վառել էին տեղի բնիկները իրենց բնակավայրերում: Այդ պատճառով նրանք տարածաշրջանն անվանեցին «Տիերա դել Ֆուեգո» (Հրո երկիր):
Նոյեմբերի 1-ից արշավախումբը սկսեց անցնել նեղուցով՝ այն անվանելով «Բոլոր սրբերի նեղուց». անցնելու համար ընդհանուր առմամբ պահանջվեց շուրջ 27 օր։ Այս անցման ընթացքում Սան Անտոնիո նավը լքեց նավատորմը՝ վերադառնալով Իսպանիա:
Երբ նրանք հասան «մյուս կողմ», տեսարանը բոլորովին այլ էր՝ ի տարբերություն՝ Հրո Երկրի՝ հանդարտ ջրեր ու խաղաղություն։ Մագելանը այս նոր օվկիանոսն անվանեց Mar Pacifico՝ Խաղաղ օվկիանոս, իր ակնհայտ խաղաղության համար, որը խիստ հակադրվում էր նեղուցի վտանգավոր ջրերին, որտեղից նա նոր էր դուրս եկել: Իրականում, տարատեսակ տարերքները հազվադեպ չեն Խաղաղ օվկիանոսում, որտեղ ցունամիները, թայֆուններն ու փոթորիկները պատմության ընթացքում լուրջ վնաս են հասցրել Խաղաղօվկիանոսյան կղզիներին և Խաղաղ օվկիանոսի եզերքին: Արշավախմբի անդամները կարծում էին, որ դա մի փոքր ճանապարհորդություն կլինի դեպի իրենց նպատակակետը, հավանաբար երեք-չորս օր: Ի զարմանս նրանց, դա տևեց երեք ամիս 20 օր։ Ճանապարհորդության ժամանակ Մագելանը և նրա մարդիկ սարսափելի սով ապրեցին: Նրանց թարմ մթերքը սպառվեց, և շատերը մահացան տարատեսակ հիվանդություններից։
Օրերը ձգձգվում էին, երբ Մագելանի անձնակազմը անհամբեր սպասում էր կախարդական «Land, ho!» բառերն արտասանելուն: Ի վերջո, նավատորմը 1521 թվականի մարտին հասավ Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզի, որտեղ նրանք վերջապես համալրեցին իրենց սննդի պահեստները։
Նրանք վերջապես խարսխվեցին Հոմոնհոն կղզում (այն ժամանակ՝ անմարդաբնակ) և ընկերացան հարեւան Սուլուան կղզու բնակիչների հետ՝ ծանոթանալով տեղի բնիկներին ու նրանց սովորույթներին։
Հետագայում հետախույզները շարունակեցին իրենց ճանապարհորդությունը և հասան Լիմասավա կղզի, որտեղ հանդիպեցին Բուտուանի և Սուրիգաոյի առաջնորդներին, որոնք որսորդություն էին կատարում այդ կղզու վրա: Նրանք Մագելանին հյուր ընդունեցին իրենց երկրներում և բացատրեցին իրենց սովորույթները և պատմեցին նրան իրենց երկրների մասին։ Կղզիների հարստությունը երևում էր ոսկյա զարդերից, որոնք օգտագործում էին տեղացիները։
Մարտի 31-ին անձնակազմը Ֆիլիպիններում անցկացրեց իր առաջին պատարագը, և շուտով նրանք հեռացան: Նրանք ուղևորվեցին Սեբու՝ տարածաշրջանի ամենամեծ առևտրային կետը, որտեղ էլ հասան ապրիլի 7-ին։ Այնտեղ նրանք շարունակեցին փորձել առևտուր անել տեղացիների հետ և նաև բնիկների շրջանում քրիստոնեություն տարածել։
Շատ բնիկներ Մակտան կղզում հրաժարվեցին քրիստոնեական դարձից: 1521 թվականի ապրիլի 27-ին, երբ հետախույզները բանակով իջնում էին այդ կղզում, Ֆերդինանդ Մագելանը սպանվեց բնիկների կողմից։
Մագելանի մահից հետո նրա անձնակազմը շարունակեց մնալ միայնակ նավի վրա, որը ղեկավարում էր ազգությամբ բասկ Խուան Սեբաստիան Էլկանոն:
Ի վերջո, միայն Վիկտորիան ավարտեց շուրջերկրյա ճանապարհորդությունը և վերադարձավ Սևիլիա, Իսպանիա, 1522 թվականի սեպտեմբերին համեմունքների ծանր բեռով, բայց սկզբնական անձնակազմից ընդամենը 18 հոգով, ներառյալ իտալացի գիտնական և հետախույզ Անտոնիո Պիգաֆետան: Ճանապարհորդության ընթացքում պահվող Pigafaetta ամսագիրը հիմնական և միակ գրառումն է այն մասին, թե ինչ փորձություններ և մարտահրավերների բախվեց անձնակազմը տուն վերադառնալիս:
Այսօր նրա ժառանգությունը հիշվում է ոչ միայն Պիրենեյան թերակզու երկրներում, այլ նաև ամբողջ աշխարհում. շատ վայրեր և նույնիսկ կենդանիներ ավանակոչվել են ի պատիվ Մագելանի. օրինակ չափազանց կարևոր երթուղի հանդիսացող Մագելանի նեղուցը, Չիլիի շրջաններից մեկը, արշիպելագ Միկրոնեզիայում և այլն:
Մագելանյան պինգվինը նույնպես անվանակոչվել է ի պատիվ Մագելանի. նա առաջին եվրոպացին էր, ով ժամանակին հանդիպել է պինգվինների այս տեսակին:
Մագելանի անունը օգտագործվել է նաև աստղագիտության մեջ՝ երկրագնդին մոտ երկու միգամածությունները, Մագելանի լուսնային (Լուսնի վրա) և Մարկիան (Մարս մոլորակի վրա) խառնարանները անվանակոչվել են ի պատիվ Մագելանի:
Մագելանի անունն էր կրում նաև ՆԱՍԱ-ի տիեզերանավերից մեկը. 1989-ին Մագելանի անվանակից արբանյակը ուղարկվեց դեպի Վեներա մոլորակ: Հինգ տարի տևած ճանապարհորդության ընթացքում ՆԱՍԱ-ի Magellan տիեզերանավը նկարահանեց մոլորակը, նախքան դրա մթնոլորտում այրվելը:
Մեր օրերում ևս հիշում են Մագելլանին և նրա շուրջերկրյա ճանապարհորդությունը. magelline.com զբոսաշրջային հարթակը նույնպես ստեղծվել է և անվանակոչվել է ի պատիվ Մագելլանի և նրա շուրջերկրյա ճանապարհորդության:
Վեբ կայք magelline.com օգտագործում cookies. Ձեր զննարկիչում կարող եք փոխել ձեր cookie- ի պարամետրերը: Իմացեք ավելին